Հայաստանցի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը անգլիացի Քրիստալ Բերքերի նկատմամբ փայլուն հաղթանակ տոնելուց հետո մտնելով կիսաեզրափակիչ` իր եւ Հայաստանի հավաքականի համար աշխարհի երիտասարդական առաջնությունում ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Ապրիլի 23-ին Անուշը եզրափակչի ճանապարհին մրցելու է Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի` մրցավայրից