Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը «մասնագիտացել է» Հմայակ Հովհաննիսյանի դեմ տարատեսակ գործերը վարույթ ընդունելով

Ապրիլ 21,2014 14:18

«Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հայցի քննությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է մայիսի 13-ին: Դատարանն այսօր ծանուցագրով տեղեկացրել է նաեւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ» ՍՊ ընկերությանը:

Սենիկ Ջուլհակյանը պատասխանողից՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից պահանջում է, որ վերջինը ներողություն խնդրի իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար, իսկ զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները հերքի լրատվամիջոցով: Նա պահանջում է նաեւ 600 000 ՀՀ դրամի փոխհատուցում:

Դատարանին կողմը դիմել էր, որպեսզի արգելանք դրվի Հմայակ Հովհաննիսյանի գույքի վրա, սակայն դատավոր Կարինե Պետրոսյանը մերժել էր այն:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «մասնագիտացել է» Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ տարատեսակ գործերը վարույթ ընդունելով:

Քրեական գործը, որը հարուցվել էր այս նույն՝ երկու վիճող կողմերի միջեւ, դեռ բողոքարկվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, իսկ նախորդ քաղհայցերը տաս եւ ավելի լրատվամիջոցների դեմ, այս նույն դատարանը բավարարել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930