Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի վտանգ կա՞

Ապրիլ 21,2014 13:59

«Այս գործընթացը կարող է ակտիվանալ, սակայն ես պատերազմի վտանգ չեմ տեսնում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում ադրբեջանական կողմից ակտիվություն է գրանցվել, կրակոցներ են հնչել:

Ադրբեջանագետն այս ակտիվությունը կապեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկման իրականացման հետ ու նշեց. «Ցանկացած նմանատիպ այցի և կարևոր իրադարձության հետ կապված ադրբեջանական կողմը գնում է նման սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտման»:

Ադրբեջանագետը նաև հավելեց. «Այդ ակտիվացումը կապված է ոչ միայն համանախագահների այցի, այլև գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ»:

Սարգիս Ասատրյանը մտահոգություն հայտնեց իրավիճակին՝ միջազգային հանրության արձագանքի առումով ու նշեց. «Միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքում այս գործողություններին: Սա նոր խնդիրր չէ»:

Aravօt.am-ի հարցին՝ արդյոք սա ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում տեղ գտած բացթողումների արդյունք չէ՞ նաև: Ադրբեջանագետը պատասխանեց.«Ինչ խոսք, ՀՀ քարոզչությունը և արտաքին քարոզչությունը մի փոքր ակտիվ պետք է լինեն, որ մենք զիջողի դերում չհայտնվենք: Ադրբեջանն ունի հստակ նպատակ և բոլոր ռեսուրսները մղում է այդ նպատակին հասնելու համար: Մեզ մոտ ցրված է այդ ամենը: Ունենք բազմապրոֆիլ արտաքին քաղաքականություն, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ մենք արտաքին արենայում ավելի պասիվ ենք, քան Ադրբեջանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930