Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ի նախագահ. «Հայկ Դեմոյանի ատենախոսությունը տապալող համագործակցություն չի եղել»

Ապրիլ 21,2014 13:37

Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ասուլիսում կոշտ հայտարարություն  է արել՝ ասելով, թե ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, համագործակցելով ԲՈՀ-ի հետ, ջանք չի խնայել տապալել իր ատենախոսությունը, եւ ինքն անընդհատ հարվածներ է ստացել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Աշոտ Մելքոնյանի հետ ուրբաթ օրվանից հնարավոր չեղավ կապվել: Աշխատակիցների փոխանցմամբ՝ նա բազմազբաղ էր ու ինչ-որ նիստերի էր մասնակցում, իսկ այս պահին պարոն Մելքոնյանի բջջայինն «անհասանելի» է:

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայկ Դեմոյանի ասածը, ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանն ասաց. «Որեւէ համագործակցություն ԲՈՀ-ի եւ Աշոտ Մելքոնյանի միջեւ, որպեսզի տապալվի Հայկ Դեմոյանի ատենախոսության պաշտպանությունը, չի՛ եղել: Պարզապես Հայկ Դեմոյանի ատենախոսության մեջ եղել են որոշ թերություններ, աշխատանքն ուղարկվել է կրկնական քննարկման եւ ուղղվել է: Սա է ամբողջ պատմությունը: Այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, եւ հետո դա իմ օրոք չի եղել»:

Հավելենք, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը ժամանակին ի վերջո պաշտպանել է ռուսերենով գրված իր դոկտորական ատենախոսությունը եւ մինչ այժմ գիտությունների դոկտորի դիպլոմը չի վերցրել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930