Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը՝ ՕԵԿ-ի մասին. «Ընդդիմությունը իրենց համար շանտաժի միջոց է» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2014 13:27

«Որքանով ես հասկանում եմ՝ քսան տարի է՝ քաղաքական ուժերը իրար հետ պայմանավորվում են: Մեկը հզորանում է, մյուսը թուլանում է»,- այսօր՝ ապրիլի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակմանը՝ Տիգրան Կարապետյանն ասաց, որ կարծում է՝ մեկը մյուսին հնարավորություն է տալիս. երկրի նախագահը մտածում է իր կառավարման երեք տարիների մասին, որ անփորձանք իշխի եւ անփորձանք հեռանա.

«Որեւէ մի լավ բան ժողովրդի համար չեմ ակնկալում, որովհետեւ ժողովուրդը կապ չունի, որովհետեւ ժողովուրդը չի արել այդ հեղափոխությունները: Հովիկ Աբրահամյանը եղել է փոխվարչապետ, հինգ տարի անընդմեջ եղել է ընտրական շտաբի ղեկավար, որը միշտ կեղծել է ընտրությունները: Ես կզգուշանայի մտածել, որ որեւէ լավ բան կանեն ժողովրդի համար»:

Պարոն Կարապետյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ մի քանի տարի առաջ հանրահավաքներին հավաքվում էին երեքից հինգ հարյուր հազար մարդ, եւ եթե այդ ժամանակ ոչինչ չի փոխվել, հիմա «Դեմ եմ» շարժումը ոչինչ չի կարողանա փոխել: Նա հայտարարեց, որ նույն կերպ ինքն էլ կարող է հայտարարել, որ դեմ է բանակում զինվորին մեկ անգամ լողանալու հնարավորություն տալուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Հովիկ Աբրահամյանի՝ «Դեմ եմ» շարժման հետ հանդիպմանը, պարոն Կարապետյանը պատասխանեց.
«Հետո ի՞նչ: Ո՞ւր է այդ ընդառաջը: Դե ծափ տվե՛ք»:

Պարոն Կարապետյանի տեսակետից երկրում փոփոխություններ չեն կատարվում, քանի որ ընդդիմությունն էլ է իշխանության կողմից եւ քսան տարվա ընթացքում շատ ընդդիմադիրներ են եղել եւ նրանք բոլորն էլ հիմա իշխանությունների կողքին են. «Արթուր Բաղդասարյանն էլ է ասում ես ընդդիմություն եմ, ոնց որ ընդդիմությունը իրենց համար շանտաժի միջոց է: Միմյանց շանտաժի են ենթարկվում, հետո միավորվում են, հետո լեզու են գտնում»:

Տիգրան Կարապետյանը հրաժարվեց մեկնաբանել ՕԵԿ-ի այդ քայլը. «Բոլորն էլ գիտեն ի՞նչ արժեք ունի Արթուր Բաղդասարյանը: Կոալիցիա են մտնում, կոալիցիայից դուրս են գալիս, ոնց որ խաղ ու պար է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930