Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ես լիովին վստահում եմ Սերժ Սարգսյանին»

Ապրիլ 21,2014 13:22

Չնայած Դեմոկրատական կուսակցությունը, եւ, մասնավորապես, նրա նախագահ Արամ Սարգսյանը քննադատում է, խիստ դեմ է ներքին տնտեսական քաղաքականությանը, որն իրականացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ այդ առումով իրեն համարում է ընդդիմադիր, սակայն նաեւ խոստովանում է, որ նախագահի հրաժարականը պահանջելու համար որեւէ համարձակություն պետք չէ:

«Համարձակության խնդիր չի սա: Այն, որ այժմ չորս ոչ իշխանական ուժերը չեն պահանջում նախագահի հրաժարականը, խնդիրն այն չի, որ չեն համարձակվում: Նա ինքն է հայտարարել, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո էլ չի առաջադրվելու: Բացի այդ՝ ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: ՀՀ նախագահը մեր երկրի անվտանգության երաշխավորն է: Եթե ես համամիտ չեմ նրա իրականացրած ներքին տնտեսական քաղաքականության հետ, ապա ազգային անվտանգության համակարգի հետ կապված հարցերում ես լիովին վստահում եմ Սերժ Սարգսյանին: Այն, ինչ-որ նա առայսօր արել է Հայաստանը վտանգներից զերծ պահելու համար՝ դա փաստ է, որը հնարավոր չէ ժխտել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    Դե գնանք ազգովի ,,սովյալների,, պար բռնենք, քանի որ ,,ամենայն հայոց իմաստունը,, հայտարարել է , որ այլևս մեզ չի ,,առաջնորդելու ,, դեպի ,,ապահով ,, անդունդներ, իսկ միանձնյա դեմոկրատն էլ նրան շաա~ատ է վստահում…(*~*))))))))))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930