Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվ քննարկումներ տեղի ունեցան Հայաստանում «գենդեր» բառի սխալ ընկալման պատճառով առկա լարվածության վերաբերյալ

Ապրիլ 21,2014 13:16

Գենդերային հավասարության թեման այս անգամ Երևանում մեկ տանիքի տակ էր միավորել է 30 երիտասարդների աշխարհի 12 երկրներից: Երիտասարդները ոչ ֆորմալ կրթության շրջանակներում քննարկեցին գենդերային անհավասարության, սեռերի տարբերության պատճառով առաջացող խնդիրները, փորձեցին պարզել, թե որքանո՞վ է թեման արդի իրենց երկրներում, և ի վերջո առաջարկեցին առկա խնդիրների հավանական լուծումներ:

2«Գենդերային հավասարություն. Տեսությունից մինչև իրականություն» սեմինարի մասնակիցները բավականին պատրաստված, թեմային ծանոթ և դրանում հետաքրքրված երիտասարդներ էին, ովքեր իրենց երկրներում ակտիվորեն ներգրավված են հասարակական գործունեության մեջ:

Սեմինարի ընթացքում, որը կազմակերպվել էր Երիտասարդական Շունչ (Youth Breath) ՀԿ-ի կողմից` Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ հետ համագործակցությամբ, մասնակիցներին մեծ հնարավորություն էր ընձեռվել քննարկել թեմայի տարբեր ասպեկտները համախոհների հետ: Քանի որ թեման շատ արդի է մեր օրերում, և տարբեր երկրներում այն շոշափելի է ամենատարբեր մակարդակներով, սեմինարի մասնակիցները մեծ հնարավորություն ունեցան քննարկելու դրա տարբեր դրսևորումները իրենց հասարակություններում, կարծիքներ փոխանակեցին գենդերային անհավասարության պատճառների վերաբերյալ, և, վերջապես, ծանոթացան հյուրընկալող երկրի` Հայաստանի իրավիճակին:

1

Սեմինարի շրջանակներում մասնակիցները նաև այցելեցին Pink Armenia և Հասարակություն Առանց Բռնության հասարակական կազմակերպություններ, որտեղ ավելի մանրամասն և խոր տեղեկատվություն ստացան գենդերային խտրականության, ընտանեկան բռնության և այլ խնդրահարույց թեմաների շուրջ:

Ակտիվ քննարկումներ տեղի ունեցան Հայաստանում «գենդեր» բառի սխալ ընկալման պատճառով առկա լարվածության և անհանդուրժողականության վերաբերյալ:

Հասարակություն Առանց Բռնության ՀԿ այցելության շնորհիվ ավելի պարզ դարձան ընտանեկան բռնության տարբեր պատճառները, խնդրի առկայության և դրանք թաքցնելու դրդապատճառները և հատկապես կանանց նկատմամբ բռնության դրսևորումները:

Սեմինարի շրջանակներում թեմային խորը ծանոթանալուց բացի՝ մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ հայկական մշակույթին, ավանդույթներին և հարուստ պատմությանը` այցելելով Գառնու տաճար և Գեղարդավանք:

Սեմինարի հիմնական նպատակն էր բազմակողմանի տեղեկատվություն տրամադրել մասնակիցներին թեմայի շուրջ ոչ ֆորմալ կրթության մեթոդներով և հասարակական ակտիվ կյանք վարող երիտասարդներին կրթել հանուն առողջ, անվտանգ և խտրականություններից զերծ հասարակության ձևավորման:

Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930