Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Մի ծաղկով գարուն չի գա» (Տեսանյութ)

Ապրիլ 21,2014 12:47

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս՝ մինչեւ նոր վարչապետի նշանակումը, կարծիք էր հայտնել , որ եթե նախագահը իսկապես ցանկություն ունի արմատախիլ անել քրեաօլիգարխիկ համակարգը, պետք է դրսից վարչապետ բերի:

Այսօր նրանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ այն, որ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, ի՞նչ է նշանակում՝ նախագահը ցանկություն չունեցա՞վ արմատախիլ անել այդ համակարգը:

Արամ Գասպարի Սարգսյանը պատասխանեց, որ համակարգը փոխելու համար պետք է երկու բան՝ ամբողջ ընտրական համակարգի փոփոխություն եւ նոր թիմի գալուստ, ընդ որում՝ նոր թիմ ասելով Արամ Սարգսյանը չի հասկանում միայն վարչապետի փոփոխությունը, քանի որ «մի ծաղկով գարուն չի գա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինչ վերաբերում է կոնկրետ վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին, ապա, ըստ Դեմոկրատական կուսակցության նախագահի, կոռեկտությունը պահանջում է նրան հնարավորություն տալ գոնե հարյուր օր աշխատի, ապա նոր որեւէ գնահատական տալ:

Իսկ ոչ իշխանական չորս ուժերից Դեմկուսի նախագահը առանձնապես սպասելիքներ չունի՝ «այդ չորսից առնվազն երեքը մասնակցել են այս համակարգի ստեղծմանն ու կայացմանը, ինչո՞ւ պիտի ուզեն, որ այն վերանա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930