Ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում անմեղսունակի կողմից սպանության սպառնալիքներ տալու միջադեպի գործով նախաքննությունը եւ ուղարկվել դատարան:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղեկության համաձայն՝ Սպիտակ քաղաքի բնակիչ, 56-ամյա անմեղսունակ տղամարդը, լսելով ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ելույթները, որոշել է հանդիպել նրան: Նա գնացել է Սարյան փողոց 38 հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ:
Մի քանի անգամ հարցրել է Լ .Զուրաբյանին, սակայն ստանալով պատասխաններ, որ նա տեղում չէ, ծոցագրպանից հանել է երկու դանակներ և սկսել սպանության սպառնալիքներ տալ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակները մոտեցրել է վերջիններիս մարմիններին` իրական հնարավորություն ունենալով վնասել նրանց:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում