Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսային Միություն կոչվածն ընդամենը ծխածածկույթ է». Վերլուծաբանները` իրավիճակի շուրջ. medialab.am

Ապրիլ 21,2014 11:27

Մինչ իշխանությունները Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու աշխատանքների եզրափակիչ փուլ են գնում, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ կադրային փոփոխությունները` վարչապետ, նոր կառավարություն, մեծ հաշվով ոչ մի էական դերակատարում չի ունենա գործընթացի վրա:

«Հայաստանը հպատակվել է Ռուսաստանին եւ զիջել այն ամենը, ինչ կարելի էր եւ ինչը չէր կարելի զիջել, հետեւաբար, գործընթացի մեջ էական տարբերություն չկա, այն բանից, թե օրինակ, Հայաստանի վարչապետն ինչ դեմքով եւ անուն-ազգանունով է հանդես գալիս»,- «Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը:

Նրա խոսքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համակարգի բուն՝ ոչ ֆորմալ հիերարխիայում որեւէ ազդեցություն չուներ եւ կատարում էր ցուցանակի, ֆասադի դեր:
«Այն, ինչ նա արտաբերում էր մինչեւ սեպտեմբերի երեքը, համակարգի ներսում էր որոշված, սեպտեմբերի երեքից հետո էլ նա նույն ջերմեռանդությամբ սկսեց պաշտպանել տրամագծորեն հակառակ դիրքորոշումը: Այնպես, որ անձերի փոփոխությամբ Մաքսային Միություն կոչվածի ճանապարհին որեւէ փոփոխություն չեմ տեսնում»,- Մեդիալաբին» ասում է նա:

Ըստ վերլուծաբանի, ֆասադի փոփոխությունը ոչ էական է եւ պայմանավորված է ձեւավորվող իրողություններում խնդիրների փոփոխությամբ:
«Եթե ասոցացման գործընթացը գնում էր եւ բանակցություններ էին ընթանում, այդ ֆասադը պետք էր, հիմա այն պետք չի»,-շարունակում է Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետի համոզմամբ, Մաքսային Միություն կոչվածն ընդամենը ծխածածկույթ է ամենակարեւորը՝ նախկին ԽՄ տարածքում Ռուսական կայսրության վերականգնումը քողարկելու համար:

Ռուբեն Մեհրաբյանը նաեւ համոզված է՝ Հայաստանի շտապողականությունը ոչ այնքան Հայաստանի կողմից է, որքան Ռուսաստանի:

Էմմա ՔԱՇԱՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930