Հիշողությունը բավական հզոր գործիք է, բայց այն նույնպես անօգտակար է դառնում, եթե դրանից տեւական ժամանակ չենք օգտվում: Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ձեր ուղեղը մնա ակտիվ եւ արդյունավետ: Երեխաները ամեն ինչ միանգամից են ընկալում: Գիտե՞ք ինչու: Որովհետեւ նրանք մշտապես աշխատում են իրենց ուղեղի վրա: Ittrend.am-ն առաջարկում է ունիվերսալ տարբերակներ հիշողության բարելավման եւ ինքնազարգացման համար:
Կարդացեք հետաքրքիր գրքեր: Կարդալու ընթացքում դուք ստիպում եք ուղեղին մտապահել տեղեկություններ գրքի հերոսների բնավորությունների, զգացմունքների եւ իրադարձությունների մասին: Ուղեղում առաջանում են հստակ կերպարներ եւ ստեղծվում է երեւակայություն: Այդ կերպ ընթերցանությունը բարելավում է ձեր ուղեղը, զարգացնում է ինտելեկտը եւ ավելացնում բառապաշարը:
Համակարգչային խաղեր: Համակարգչային խաղի սիրահարներին հաճելի կլինի իմանալ, որ նրանք ուղղակի ժամանակ չեն անցկացնում համակարգչի էկրանի առջեւ, այլ զարգացնում են իրենց ուղեղը: Սակայն այստեղ կա մի բայց. ուղեղը զարգացնելու համար կես ժամ խաղալն էլ է բավական, իսկ առավելագույնը՝ մեկ ժամ, բայց ոչ ամբողջ երեկո կամ օր: Ինտելեկտուալ կամ տրամաբանական խաղի ընթացքում դուք ստիպված եք մտածել, ընտրել ռազմավարությունը, պլանավորել հետագա անելիքները: Եթե ձեր աշխատանքը միապաղաղ է, ապա կես ժամանոց խաղը կարող է ձեր ուղեղը պահել ակտիվ վիճակում:
Քուն: Առողջ ութ ժամանոց քունը կենսականորեն անհրաժեշտ է ուղեղը լավ վիճակում պահելու համար: Օրվա ընթացքում ձեր ուղեղը լուծում է բոլոր տեսակ խնդիրները՝ հեշտից շատ բարդ: Այդ պատճառով գիշերը նրան անհրաժեշտ է լավ հանգիստ, որպեսզի վաղը նույնպես խնդիրները արդյունավետ լուծի:
Կարդացեք նաև
Սովորեք ինչ-որ բան: Մտածեք, թե ինչ կցանկանայիք սովորել, ինչ է ձեզ դուր գալիս ամենաշատը եւ արեք դա: Փորձեք ձեր ուժերը նոր հոբբիում. հնարավոր է, որ դա ձիով զբոսանք լինի կամ նկար: Փորձեք գրել բանաստեղծություն կամ հեքիաթ երեխայի համար: Արեք այն, ինչը առաջ չեք արել եւ թույլ տվեք ձեր ուղեղին ակտիվ մասնակցի դրան:
Ազատվեք միօրինակությունից: Անսովոր բաներ արեք եւ ինքնաբուխ որոշումներ կայացրեք: Օրինակ՝ փոխարինեք ձեր առավոտյան սուրճը թարմ քամած հյութով, փորձեք գրել ձախ ձեռքով, փոխեք սովորական ճանապարհը՝ այդպես դուք կսովորեք հրաժարվել միօրինակությունից:
Աշխատեք թվերի հետ: Դուք հիշո՞ւմ եք բազմապատկման աղյուսակը: Իսկ հիշո՞ւմ եք մտքում հաշվելը: Մենք արդեն չենք պատկերացնում մեր կյանքը առանց հաշվիչների: Փորձեք ձեռքով հաշվել ձեր գնումները սուպերմարկետում կամ ուրիշ հաշվարկներ անել ուղեղում: Դրանով դուք ոչ միայն կստիպեք ձեր ուղեղին աշխատել, այլ կզարգացնեք ձեր հիշողությունը:
Անգիր սովորեք: Քանի՞ բանաստեղծություն անգիր գիտեք: Երեխաները, օրինակ, տասնյակ բանաստեղծություններ գիտեն: Դուք կարող եք մանկական բանաստեղծություններ սովորել ձեր երեխաների հետ կամ անգիր սովորեք տաս կամ ավելի դասական կամ ժամանակակից գրողների՝ ձեզ դուր եկած բանաստեղծությունները: Այդպես դուք ոչ միայն զարգացնում եք ձեր հիշողությունը, այլեւ հպվում եք հրաշալիին: Մի օր դուք կտեսնեք ձեր կոլեգաներին կամ հարազատներին՝ անգիր ասելով ինչ-որ բանաստեղծություն:
Անցյալի մասին պատմեք: Փորձեք պատմել ինչ-որ մեկին երեկվա օրվա մասին, ընդ որում վերջից սկսած. ինչ եք արել երեկոյան, ցերեկը, ոնց է սկսվել երեկվա օրը: Հետ նայելով դուք ակտիվացնում եք հիշողությունը եւ թույլ չեք տալիս ջնջել այդ տեղեկությունը:
Օտար լեզուներ սովորեք: Օտար լեզուներ սովորելը շատ լավ զարգացնում է ուղեղը, ինչպես նաեւ կյանքում այդ գիտելիքները միշտ պետք կգան: Որպես օրենք ընդունեք օրական 10 նոր բառ սովորելը: Երբ կսովորեք այդ ռիթմին, կկարողանաք բառակապակցություններ սովորել:
Մեծացրեք ձեր բառապաշարը: Ամեն օր նոր բառեր սովորեք: Դրանք կարող են լինել ընդհանուր հասկացություններ, ինչպես նաեւ ձեր մասնագիտական բառերը: Օգտագործեք բառարաններ, որպեսզի գտնեք ձեզ անհասկանալի բառի բացատրությունը կամ ընտրեք հոմանիշ՝ ձեզ հայտնի բառի համար: Փորձեք նոր բառեր օգտագործել ձեր ամենօրյա խոսքում:
Եթե դուք պարբերաբար չօգտագործեք ձեր հիշողությունը, այն կկորցնեք: Որպեսզի ձեր հիշողությունը չթուլանա, օգտագործեք այս 10 խորհուրդները, գրանցեք ձեր պատի վրա: Դրանք շատ ժամանակ չեն խլի ձեզանից, սակայն շուտով դուք կզգաք, թե ինչքան արդյունավետ է սկսել աշխատել ձեր ուղեղը:
Ստուգերոն է պետք օգտագործել, չնայած հավերի վրա փորձելն անօգուտ է, առնեռների վրա`անիմաստ: