Կալանավորվել է ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը, նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ:
«Ռուսալեզու «Զերկալո» թերթի հայտնի լրագրող-վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովին մեղադրելը Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն, լրտեսություն, պատժաչափը՝ 10 տարուց մահ ազատազրկում) ակնհայտ ապացույցն է ավտորիտար ռեժիմի ճնշման սանձարձակության և «ժողովրդական դիվանագիտության» ու Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ որևէ կապի լիարժեք արգելք է»,- ասված է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հայտարարության մեջ:
«Ռաուֆ Միրկադիրովը Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նախագծերում հայ ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ շատ նախագծերի ակտիվ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան ինչպես մեր աշխատակիցների հետ համատեղ, այնպես էլ՝ ինքնուրույն:
Լինելով Թուրքիայում «Զերկալոյի» հավատարմագրված թղթակից՝ Միրկադիրովը 3 տարի ապրել և աշխատել Է Անկարայում՝ պարբերաբար թերթի առաջին էջերում վերլուծական հոդվածներ հրապարակելով և միաժամանակ մասնակցելով «ժողովրդական դիվանագիտության» հարցերով հայ-ադրբեջանական նախագծերին»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ