Ittrend.am-ը ներկայացրել է 39 հետաքրքիր փաստ համացանցի մասին:
1. Աշխարհում ամեն երրորդ բաժանումը տեղի է ունենում սոցիալական ցանցերի պատճառով:
2. Սոցիալական ցանցերում գրանցվածների 15%-ն այն օգտագործում են վերահսկողության համար:
3. Սոցիալական ցանցերում ծանոթությունների արդյունքում դավաճանությունների թիվը աճել է 3 անգամ:
Կարդացեք նաև
4. Ֆեյսբուքը արտոնագրել է օգտատերերին հետեւելու համակարգ դեռեւս 2011 թվականին:
5. Սոցիալական ցանցերի բնակիչների 37%-ը հրապարակում են ոչ ոքի չհետաքրքրող փաստեր իրենց անձնական կյանքից:
6. Անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելը իրականությունից կտրվելու արդյունքում մեծացնում է ինքնասպանության հնարավորությունը, քանի որ քչանում են շրջակա աշխարհի հետ կապերը:
7. Սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելու արդյունքում սահմանափակվում է մարդկանց տեսահորիզոնը. մենք կախվածություն ենք ձեռք բերում անմիաստ նամակներից, որոնք մեզ պետք չեն:
8. Ֆեսյբուքը 2011 թվականին գովազդի միջոցով աշխատել է 4.27 միլիարդ դոլար:
9. Որպես տարածված ժամանակ անցկացնելու վայր՝ սոցիալական ցանցերը արդեն գերազանցել են պոռնոգրաֆիային:
10. Պարզվում է, որ աշխարհում յուրաքանչյուր 5-րդ զույգ ծանոթացել է սոցիալական ցանցերում:
11. Իսկ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 8-րդ զույգ ընտանիք է կազմում սոցիալական ցանցում ծանոթանալուց հետո:
12. Օգտատերը օրական միջինը երկու անգամ մտնում է իր էջը:
13. Յուրաքանչյուր օգտատեր միջինը 195 մարդ ունի իր ընկերների ցանկում:
14. Երեխաների 69%-ի մոտ ծնողները կան իրենց ընկերների ցանկում:
15. Աշխարհի 25 ամենամեծ թերթերից 24-ը կորցրել են իրենց տպաքանակը սոցիալական ցանցերում նորություններ կարդալու հնարավորության հայտնվելուց հետո:
16. Արդեն 2010 թվականին երկրի «ժամանակակից» բնակչության 96%-ը ուներ հնարավորություն այցելելու սոցիալական ցանցեր:
17. 50 միլիոն քանակությամբ լսարան հավաքելու համար ռադիոյից պահանջվեց մոտավորապես 38 տարի, հեռուստատեսության համար՝ 13 տարի, իսկ համացանցի համար ընդամենը 4 տարի (ի դեպ Ipad-ը 50 միլիոն օգտատեր ձեռք բերեց 3 տարում):
18. Ռուսաստանում օգտատերերը շաբաթական 6.6 ժամ են անցկացնում համացանցում՝ 1307 էջ նայելով:
19. Միջազգային կազմակերպությունների 80%-ն ունեն աշխատակիցներ սոցիալական ցանցերում:
20. Զարմանալի է, բայց սոցիալական ցանցերում ամենաշատն ավելացող մարդկանց խմբերի մեջ առաջին տեղը գրավում են 55-65 տարեկան կանայք:
21. 2009 թվականին ամերիկյան շատ քոլեջներ որպես տեղեկատվության ձեռքբերման աղբյուր էլեկտրոնային փոստից անցել էին սոցիալական ցանցերին:
22. Մարդկանց 80%-ն իրենց սոցիալական ցանցի ընկերների կարծիքներին ավելի շատ են հավատում, քան իրական ընկերներին:
23. Երեխաների 23%-ը սոցիալական ցանցերում անցկացնում են միջինը 7-14 ժամ, 57%-ը մոտավորապես 12-14 ժամ, իսկ 20%-ն ավելի քան 21 ժամ:
24. Այժմ յուրաքանչյուր 5-րդ երեխա ամեն շաբաթ ծախսում է իր կյանքի մի քանի օր սոցիալական ցանցերի վրա եւ, ընդհանրապես, երեխաների կեսից ավելին արագորեն մոտենում է այս ցուցանիշին:
25. Միջինը 10 տարեկանը այն տարիքն է, որից սկսած երեխան սկսում է օգտագործել սոց. ցանցերը:
26. Մինչեւ հանդիպելը իրական կյանքում՝ մարդկանց 57%-ը ծանոթանում են Ֆեյսբուքում:
27. Յուրաքանչյուր 20 րոպեում Ֆեյսբուքում տարածվում է մեկ միլիոն հղում:
28. Օգտատերերը, որոնց ընտանեկան դրությունը Ֆեյսբուքում գրված է «միայնակ», ավելի շատ են, քան ամուսնացածները եւ նրանք, ում կարգավիճակը գրված է «բարդ է» միասին վերցրած:
29. Ամեն րոպե 100.000 մարդիկ Ֆեյսբուքում ընկերներ են դառնում:
30. 8 հոգի ամեն վայրկյան մտնում են տարբեր սոցիալական ցանցեր:
31. Սոցիալական ցանցերի հարցված օգտատերերի 80%-ը չեն կարող նույնիսկ մի քանի օր ապրել առանց իրենց էջերը թարմացնելու:
32. Հարցվածների մեկ երրորդը սարսափում են, երբ պատկերացնում են, որ ինչ-որ բան կարող է պատահել իրենց հաշիվների հետ: Դա այնպիսի կախվածություն է, ինչպիսինն է ծխելը եւ կոչվում է «Ֆեյսբուքից կախվածության խանգարում»:
33. Սոցիալական ցանցերը խանդ են առաջացնում:
34. Անհավատալի է, բայց մարդիկ, որոնք աշխատանքի վայրում օգտագործում են Twitter-ը կամ Facebook-ը՝ 9%-ով ավելի լավ են կատարում իրենց աշխատանքը՝ կարճ դադարների շնորհիվ:
35. Սոցիալական ցանցերը դեպրեսիա են առաջացնում: Դրա պատճառն այն է, որ մենք հիմնականում սոցիալական ցանցերում ցույց ենք տալիս մեր կյանքի դրական կողմերը, բայց երբ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, մենք չենք հպարտանում բացասական բաներով, որովհետեւ վախենում ենք քննադատությունից եւ դա ճնշում է մեզ եւ վատացնում հոգեբանական վիճակը, նույնիսկ կարող է հանգեցնել դեպրեսիայի:
36. Համենայն դեպս, երբ մենք պարծենում ենք սոց. ցանցերում, դա բավականին բարձրացնում է մեր ինքնագնահատականը: Քանի որ այն ուժեղացնում է մեր դրական տրամադրությունը, խորհուրդ չի տրվում այնտեղ մտնել տխուր տրամադրությամբ:
37. Ֆեյսբուքի բնակիչների 75%-ին դուր չի գալիս իր արտաքինը, որոնցից 51%-ը դա հիմնավորում են իրենց նկարների՝ ուրիշի նկարների հետ համեմատությամբ: Քանի որ վիրտուալ կյանքում բոլորը, ըստ էության շփվում են նկարների հետ, շուտով, ամենայն հավանականությամբ, մարդիկ ոչ թե հոգեբանի մոտ, այլ ֆոտոշոփի դասերի կգրանցվեն:
38. Սոց. ցանցերը օպտիկական խոշորացույցների են նման. ուժեղացնում են տխուր եւ բացասական զգացմունքները:
39. Օգտատերերի 36%-ը ուղղակի ձանձրույթից են պարբերաբար ինչ-որ բան են գրում: