Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկներ կան նաեւ այլ երկրների հավաքականներում: Մասնավորապես, Ուկրաինայի դրոշի ներքո հանդես են եկել 49 կգ քաշային Տիգրան Գասպարյանը եւ +91 կգ քաշային Սերգեյ Բեգլարյանը, 60 կգ քաշային կարգում Դանիան ներկայացրել է Մարսել Տերտերյանը: Սակայն նրանք տարբեր փուլերում դուրս են մնացել պայքարից: Ռինգում «դրսի» հայերից մնացել է միայն Ռոբերտ Խամասանյանը (69 կգ, Բուլղարիա):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ