Պարո՛ն Նախագահ, եթե Դուք Ձեր երեխային տանեք մանկապարտեզ կամ այլ տեղ, ընդհանուր բակում ունենաք մեկ տրանսպորտային ճանապարհ, որտեղից օգտվում են 300 – 400 տնտեսություն (oրենքը շրջանցելով բակում կառուցվում է բազմաֆունկցիոնալ վեց հարկանի կոնսուլներով շինություն՝ ճանապարհի և բակի հաշվին) և ամեն բարի լույսի հետ Ձեր և Ձեր երեխաների ճանապարհին խոչընդոտ լինի, ի՞նչ կանեք :
Պարո՛ն Նախագահ, եթե պատվիրեք մեքենա, Ձեր ղեկավարած խմբով հաշմանդամներին նվիրված բարեգործական համերգին մասնակցելու համար և պատվիրված ավտոմեքենայի վարորդի վրա բղավեն ու արգելեն բակ մտնել՝ ի՞նչ կանեք:
Ուզում եմ օրենքով հարցին լուծում տալ։ Հրավիրում եմ տվյալ գործով զբաղվող փաստաբանին։ Այս անգամ էլ հարձակվում են փաստաբանի վրա` անիմաստ, անվայել զրույցներ վարում և այս ամենն անում են ՙօրենքով և օրինական փաստաթղթերով աշխատող մարդիկ՚, ՙգործունյա՚, ՙբարերար՚ մարդիկ և քաղաքապետարանից ներկայացնում են մի փաստաթուղթ, որի համաձայն, իբր, մեր ընդհանուր բակը մեքենաների համար ունի մուտք չորս կողմից` Սայաթ – Նովա, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան։ Ասեմ, որ դա ճիշտ չէ: Կա մեկ մեքենայի ճանապարհ٫ որիցօգտվումէնաևհետիոտնը։Ավելին` այդմիակճանապարհընեղէևքիչչեննաևտեղիունեցողվթարները։
Կարդացեք նաև
Պարոն Նախագահ, ինձ,որպես մտավորականի, հայ Առաքելական եկեղեցու սպասավորի, և փաստաբանին հասարակության ներկայությամբ անվայել բառեր են ասում٫ հայհոյում։ Ասեմ, որ փաստաբանին հրավիրել էի հարցին օրենքով լուծում տալու համար: Հավելեմ նաև٫ որ մինչ այդ էլ այդ «գործունյաների» կողմից թույլ տրված շատ անվայել արարքներ էլ եմ կուլ տվել` քրիստոնեաբար… Եթե հարազատդ օտար երկրից քեզ կարոտած ու մեծ փափագով գա քո տուն և ականատեսը լինի այդ ամենին` հուզմունքից և վիրավորանքից վատանա ու ստիպած լինեք շտապ օգնության ծառայություն կանչել, սակայն ծառայության ավտոմեքենան այդ ճանապարհով չկարողանա հասնել օգնության կարիքի մեջ հայտնված հիվանդին, Պարոն Նախագահ, ի՞նչ կանեք։ Հիմա ամենագլխավորի մասին. անտեսվել է ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից 05.05.1998թ.-ին: Ոստիկանության աշխատակիցները և կարմիր բերետավորները ամենին ու ամեն ինչ անտեսելով` համարում են٫ որիրենքօրինապահենևճիշտիրենցլիազորություններիմեջ: Ոստիկանապետըհայտարարումէ, թե` ՙմենքեկելենքսեփականատիրոջշահերըպաշտպանելու՚, իսկմե՞նք٫ մենք սեփականատեր չե՞նք, թե՞ անտեր ենք: Գալիս է բերետավորը, անտեսում բակի բնակիչների շահերը, բռնանում մայրերի, քույրերի քայլերին, որոնք փորձում են ինչ-որ կերպ պաշտպանել իրենց և իրենց երեխաներին հասանելիք խաղաղ անդորրը: Հարց եմ տալիս օրենքի պաշտպանին٫ թե ի՞նչ վերաբերմունք է սա։ Նա ինձ պատասխանում է, թե իմ նմաններն են էս երկիրը քանդում։ Պարոն Նախագահ, այն հայ միջավայրերում, որտեղ միասին հանդես ենք եկել քարոզներով և ելույթներով, մի՞թե Հայ երկիրը քանդելու նպատակ ենք հետապնդել, ինչի մասին միայն այսօր է ինձ ասվում: Պարոն Նախագահ, եթե Դուք հանդես գաք միջազգային ասպարեզներում, ներկայացնեք Ձեր ընտանիքի սովորույթն ու մշակույթը նաև՝ ձեր գործընկերներին, որոնք նույնպես ներկայացնում են հայ աշխարհն ու հայ մարդուն, արդյո՞ք բարոյական է, որ նրանք ոտնահարեն Ձեր խոսքն ու արարքները և ցանկացած քայլի դիմեն` հայ մարդուն նվաստացնելու համար։
Ու հիմա ես ուզում եմ հասկանալ, հարգելի նախագահ, ի՞նչ դեր ու արժեք ունեն Ձեզ համար մեր մշակույթի այն գործիչները, որոնք դիմել են պետությանը, սակայն չեն ստացել պատասխան, կամ էլ պատասխանն ուշացած էեղել ՝ մանկամիտ և անիմաստ։ Սա հարիր չէ մեր պետությանը և հասուն մարդուն:
Պարոն Նախագահ, դուք ի՞նչ կանեք:
Ի՞նչ կանեք, եթե մի պաշտոնավոր այր հրապարակայնորեն հայտարարում է, թե ամեն բան կքննարկվի հասարակության հետ, սակայն ասվածը չի անում: Ավելին, մարդկանց նյարդերի հետ խաղալով, երեք ամիս շարունակ խաբելով, մի օր էլ գալիս է ոստիկանության ներկայացուցիչների և բերետավորների հետ հայտարարում, թե իրենք առանց բնակիչների քննարկել են հարցը, հիմա էլ կարող են ծեծելով, ջարդելով իրենց գործն անել: Ի դեպ` թող լավ հիշեն. մարդկանց նյարդերի հետ խաղալը, մարդկանց ահաբեկելը, ժողովրդին ամբոխ անվանելը, մարդկանց զրպարտելն ազնիվ չէ ու մեղք է:
…. Անաստված մարդու համար այս աշխարհում անեն տեղ էլ չարիք գործելու համար տեղ կա: Բազմիցս ՙԼարկո գրուպ՚ ընկերությանը և հանրությանը ներկայացրել և ասել ենք, որ նախագիծը շատ լավն է ու գեղեցիկ, սակայն չի համապատասխանում տվյալ տարածքին, որովհետև առաջանում են մի շարք խոչընդոտներ։ Ընկերության իրավաբանները եթերով արձագանքել են` անհիմն փաստարկներ բերելով և անբարո զրպարտանքներ անելով բնակիչների հասցեին: Այս ամենը, որպեսզի հասանելի և տեսանելի լինի բոլորին, պատրաստեցինք ֆիլմ մեր բակի և օրենքի վերաբերյալ` մտածելով, որ չեն հասկանում, մեղք են գործում, կնայեն, կհասկանան և կազատվեն իրենց գործած չարիքներից ու կգան մեղքերի թողության։
Պարոն Նախագահ, ասեմ որ մեր բակում ապրում են շատ պարկեշտ մարդիկ, որոնք զերծ են տարբեր սադրանքներից: Առաջին իսկ օրը, ՙբարերարներին՚, ոստիկաններին ու բերետավորներին ասել եմ, որ բարով են եկել մեր բակ, պետությունը հարգել է նրանց, տեղ է հատկացրել մեր բակում, թող մեզ` բնակիչներիս էլ հարգի. չէ որ մենք էլ մարդ ենք, որ մեր անդորրը և մեր երեխաների կյանքից (խաղահրապարակ) եք կտրում և նվիրում անհասկանալի ինչ-որ ՙբարերարի՚։ Առաջին իսկ օրից բարձրաձայն դիմեցի նաև Ձեզ, պարոն Նախագահ, կառավարությանը` վարչապետին, քաղաքապետին` խնդրելով հասարակությանը և բոլոր մարդկանց թողնել հանգիստ, որպեսզի ստեղծված այս քաոսը չլիներ։ Գոնե մեկ անգամ այցելեիք մեզ` տկարներիս, որպեսզի ոմանք ախորժակները մի քիչ զսպեին ու խնդիրը արդար լուծում ստանար: Այն ինչ այս ընթացքում ես տեսա իմ աչքերով և լսեցի իմ ականջներով` Աստված կարոտ պահի, քրիստոնյային վայել եմ ուզում լինել այս կատարված արարքների մեջ, որովհետև մահկանացու եմ…. վաղ թե ուշ՝ բոլորի նման: Այս ամենը տեսնելուց հետո ասել եմ` ՙԱստված ձեզ դատավոր, կառուցեք, միայն թե անիմաստ զոհեր չլինեն՚….։
Պարոն Նախագահ, այս ամենից հետո անելիքը Ձերն է։ Մենք ենք՝ ես և Դուք٫ երդում կերել՝ Ավետարանով:
Դուք մասնակցել եք Արցախյան պատերազմին` հանուն հայրենիքի ազատության և անկախ պետականության, որտեղ կարող էիք զոհ դառնալ թշնամուն, ինչպես Ձեր նվիրյալ ընկերները, նրանց անունները հիշատակվում են.… Հավերժ փառք նրանց հիշատակին, իսկ Աստված Ձեր նաև իմ կյանքը խնայեց: Այս ամենը տեսնելով և հասկանալով անիմաստ է մարդուն բռնանալ, դավաճանել կամ զուր տեղը պետություն քանդել, որովհետև վաղ թե ուշ բոլորս երկնավոր Հոր դատաստանի առջև ենք կանգնելու:
Պարոն Նախագահ եթե Ձեր ընկերները արդարության և ազատության գաղափարին զոհ դարձան, իսկ այսօր Ձեզ հետ մնացած ազնիվ ընկերները` չարիքներով շրջապատված, եթե իրականությունը բարձրաձայնում են, թշնամությու՞ն են անում, ուզում են մոռանա՞լ անցյալը: Պարոն Նախագահ, այս բոլոր փորձություններն անցնելուց հետո Աստված Ձեզ ձեր կարգի մեջ է կարգել, ինձ էլ` շնորհներ պարգևել։
Ի՞նչ անենք. սե՞ր٫ թե՞ անառակություն քարոզենք: Մարդիկ մեղք են գործում և մեղքը բարդում ինձ ու Ձեզ վրա ։
Ես իմ անելիքն անում եմ։ Դուք ի՞նչ կանեք:
Անդրանիկ Սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ