Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երեկոյան մրցահերթում այսօր Հայաստանից պայքարի մեջ ներգրավվելու են երկու բռնցքամարտիկներ: Նրանք հանդես են գալու 1/8 եզրափակչում:
Սկզբում ռինգ կմտնի 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը սերբ Յուրգեն Ուլդեդայն է, այնուհետեւ Ժորա Համազարյանը (60 կգ) կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ