«Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ Սուրբ զատիկը նշվեց Ապարանի Մեծ Խաչի մոտ: Հոգեւոր դասը Տերունական աղոթքով ավետեց միջոցառման սկիզբը:
«Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, հանրապետության նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ հանդիսությունը շարունակվեց Խաչից ներքեւ: Մարդիկ, սեղանների շուրջ ձվերի օրհնության կարգին մասնակցեցին, ապա ավանդական շուրջպարը պարեցին Լեյլա Սարիբեկյանի կատարման ներքո:
Հանդես եկան «Հավատամք», «Նազանի» համույթները: Միասնական շուրջպարին երիտասարդների հետ պարեց նաեւ Աղվան Հովսեփյանը:
Ի դեպ, միջոցառման ներկաներից նկատեցինք պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին, ԱԺ պատգամավորներՍամվել Ալեքսանյանին եւ Հակոբ Հակոբյանին՝ տասնյակ ուղեկիցներով շրջապատված, հոգեւոր դասի ներկայացուցիչների, գլխավոր դատախազի նախկին երկու տեղակալներին` Գեւորգ Դանիելյանին եւ Արմեն Դանիելյանին:
Կարդացեք նաև
Զատկվա տասնյակ սեղաններ էին գցվել հանրապետության տարբեր տեղերից եկած միջոցառումների համար:
Միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվեց:
Աղվան Հովսեփյանի հետ բացառիկ հարցազրույցը կապված Քննչական մարմնի հետ, կարդացեք վաղը:
Սուրբ Աղվանի ապարանյան սուբ զատիկը,
Աստվածավախն է համբուրում ոչ թե խաչը,
Այլ արցունքի ու արյունի անեծք դուռը,
Հայի սուրբը ուսադիրն է , արյան բույրը: