Այսօր «Դեմ եմ պարտադիրին» շարժման տասնյակ մասնակիցներ գեղեցիկ միջոցառում են անցկացրել Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց: Նախաձեռնության մասնակիցները որոշել են ծաղիկներ տնկել Բաղրամյան փողոցի մայթեզրերին:
Բանն այն է, որ երկու օր առաջ նույն տեղում իրականացված բազմամարդ բողոքի ակցիայի ժամանակ, տրորվել են մայթեզրերի ծաղիկները, և մասնակիցները որոշել են վերականգնել այն, ինչն իրենց պատճառով էր վնասվել:
Եվ Սուրբ Զատկի տոնին նրանք որոշել են ծաղիկներ տնկել ու ևս մեկ աստվածահաճո գործողությամբ նշանավորել տոն օրը:
Մանրամասները` yerkir.am կայքում: