Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասպերսկու լաբորատորիա». Ինչով են կանայք տարբերվում տղամարդկանցից համացանցի եւ սարքավորումների հարցերում

Ապրիլ 20,2014 18:26

«Կասպերսկու լաբորատորիան» որոշել է պարզել, թե ինչով են ռուս կանայք տարբերվում տղամարդկանցից համացանցի օգտագործման եւ ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների օգտագործման հարցերում: Հետազոտության արդյունքում ընկերության մասնագետները հանգել են եզրակացության, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են անհանգստանում համացանցում իրենց անվտանգության կամ իրենց սարքի անվտանգության համար, բայց, ի տարբերություն տղամարդկանց, նրանք ավելի հազվադեպ են օգտագործում հատուկ ծրագրեր կամ տեխնոլոգիաներ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ Ittrend.am-ի՝ կանայք տղամարդկանցից ավելի շատ են անհանգստանում առաջին հերթին, որ իրենց ֆինանսական գործարքները համացանցում կարող են հայտնվել վտանգի տակ: Կանանց 65%-ը զգուշանում է խաբեություններից առցանց գնումների ժամանակ (տղամարդկանց 60%-ին է այս հարցը անհանգստացնում): Կանանց 46%-ն իրենց անվտանգ են զգում համացանցային գնումների ընթացքում (տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը 6%-ով քիչ է):

Ի դեպ, կանայք, ինչպես եւ իրական կյանքում, համացանցի բոլոր զբաղմունքների մեջ ամենաշատը նախընտրում են հենց գնումները եւ այդ հարցում գերազանցում են ուժեղ սեռի ներկայացուցիչներին. 59% կանայք ընդդեմ 55% տղամարդկանց:

Հետաքրքիր է, որ անհանգստության բարձր շեմի պարագայում կանայք բավականին անհոգ են վերաբերվում կիբերհանցագործություններից պաշտպանությանը: Դա հաստատվում է վիճակագրությամբ: Կանանց 46-ը կիբերգրոհների զոհ են դարձել, որոնք իրենց հետեւից թողնում են ֆինանսական կորուստներ, իսկ տղամարդկանց շրջանում տուժածները բավականին քիչ են՝ 32%:

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ կանայք տղամարդկանցից քիչ են փորձում օգտվել հատուկ պաշտպանիչ միջոցներից: Կանանց 49%-ը (տղամարդկանց 45%-ի դիմաց) ամբողջությամբ վստահում են իրենց ֆինանսական անվտանգությունը համացանցային բանկերին եւ կարծում են, որ այն պաշտպանական մեխանիզմները, որոնք ձեռնարկել է ֆինանսական կազմակերպությունը, կարող են իրենց փրկել:

Հենց այդ կերպ են նրանք վստահում նաեւ հասարակական Wi-fi-ին: Ռուս կանանց 40%-ը չեն ձեռնարկում անվտանգության միջոցներ, այդ թվում՝ տեխնիկական, համացանցի հանրային կետերից օգտվելու դեպքում (տղամարդկանց շրջանում այդպիսի անզգուշությունը հանդիպում է 35% դեպքերում):

Լինելով իսկական թույլ սեռի ներկայացուցիչներ՝ կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են օգնության դիմում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին, կիբերգրոհից հետո: Օրինակ՝ կորած ինֆորմացիայի վերականգնումը կանանց 20%-ն են վստահում ՏՏ մասնագետների, իսկ տղամարդկանց միայն 9%-ը: Սարքի վերանորոգումը եւ աշխատունակությանը վերականգնումը, նույնպես կանայք ավելի հաճախ են հանձնարարում մասնագետների: Կանանց 23%-ը երբեք դա ինքնուրույն չեն անում (տղամարդկանց շրջանում այդ ցուցիչը կազմում է 12%):

Որպես օրենք՝ կանայք ավելի զգայուն են, քան տղամարդիկ: Եվ երբ խոսքը սարքավորումների մասին է, իրադրությունը չի փոխվում: Կանանց 54%-ն ավելի շատ գնահատում են իրենց սարքի մեջ պահվող տեղեկատվությունը, քան սարքը: Տղամարդկանց դեպքում նման դասավորությունը 43% է: Սակայն, չնայած նրան, որ տղամարդիկ այդքան զգուշությամբ են վարվում սարքերի հետ ավելի շուտ են կոտրում կամ կորցնում սարքերը, քան կանայք. տարբերությունը այս ցուցանիշում միջինում 1-2% է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930