Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սուրբ Զատիկի տոնը այս տարի ևս նշվեց զանգվածային մեծ միջոցառումներով:
Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվել էր թեմատիկ ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանում ապրող և ստեղծագործող կազմակերպությունները, վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզները, սիրիահայ գործարարներ:
Օրը տոնական էր նաև վարչական շրջանի բակերում, ուր ամենուր զատկական սեղանը հյուրասիրության էր հրավիրում բակերի բնակիչներին, անցորդներին: Տոնական սեղան էր դրված նաև Սրբ. Զորավար եկեղեցու բակում: Պատարագի արարողությունից հետո օրհնվեց սեղանը և սկսվեց տոնի ամենագեղեցիկ արարողությունը` հավկիթների մրցումը, որին մասնակից էր նաև վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Արա Սադոյանը այցելեց նաև վարչական շրջանի մյուս բակերը և Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը:
Կարդացեք նաև
Կենտրոն վարչական շրջան