Լրահոս
Օրվա լրահոսը

Յացենյուկ. Պուտինը քնում է եւ երազում տեսնում ԽՍՀՄ-ի վերածնունդը

Ապրիլ 20,2014 13:05

Երեկ երեկոյան ԷՆ-ԲԻ-ՍԻ հեռուստաալիքի «Հանդիպիր մամուլին» հաղորդման ընթացքում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Խորհրդային Միության վերականգնումը Պուտինի վաղեմի երազանքն է: «Ամեն օր նա քայլ է կատարում այդ երազանքին հասնելու համար: Միայն Աստծուն է հայտնի, թե որտեղ է նրա սահմանը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:

«Провед» հրատարակության փոխանցմամբ՝ հենց այդպես է նա մեկնաբանում Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ուկրաինացիները եւ ռուսները, ըստ էության մեկ ազգ են:

Վարչապետը նաեւ հիշեցրեց, որ երկու տարի առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահը «միացյալ ազգի» մասին ուղերձով դիմել էր Դաշնային խորհրդին, իսկ 2007 թվականին՝ Մյունխենում, ընդգծել էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր: «Մեր դարաշրջանի մեծագույն աղետը կլինի Պուտինի ղեկավարությամբ ԽՍՀՄ-ի վերականգնումը»,- հայտարարել է Յացենյուկը:

Հաղորդավարը խնդրեց Ուկրաինայի վարչապետին մեկնաբանել երկրի հարավ-արեւելքում հակասեմական հարձակումների մասին տեղեկությունները: Յացենյուկը, իհարկե, այդ ամենի համար մեղադրեց անջատողականներին: «Մեզ հայտնի է, որ զինված «խաղաղ բնակիչները» բաժանում էին թերթիկներ, համաձայն որոնց՝ ցանկացած հրեա պետք է «ցույց տար» իրեն եւ 50 դոլարով «գրանցվեր»: Այսօր առավոտյան ես պահանջեցի անմիջապես գտնել այդ ավազակներին եւ պատիժ նշանակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Յացենյուկն ավելի լավ է մտածի, թե ոնց պետք է պատասխան տա ՈՒկրաինան քանդելու ու հարյուրավոր անմեղ զոհերի համար, որոնց վերջը դեռ չի երեւում,դժբախտաբար: Հո չի կարող Պուտինի մասին խոսելով, անընդհատ ժողովրդի ուշադրությունը շեղել:

  2. David says:

    Եվ կլինի, չկասկածեք,
    Պատերազմից հետո սակայն և առանց ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930