Արդեն մի քանի տարի է, ինչ Զատկի նախօրյակին Գագիկ Մելիքյանը Բերդի տարածաշրջանի ակտիվի հետ հանդիպում է Վարագավանքում: Այս անգամ Գ. Մելիքյանն հանդիպմանը ներկայացել է որպես ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր:
Ապրիլի 19-ի կեսգիշերին Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Վարագավանքում մատուցել է Ճրագալույցի պատարագ, Գագիկ Մելիքյանը կազմակերպել է մատաղի արարողություն: Ներկա են եղել շուրջ 150 հոգի՝ Բերդի տարածաշրջանի հիմնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ, մտավորականներ, երեւանաբնակ տավուշցիներ:
Միջոցառման ժամանակ նաեւ քննարկվել են սահմանամերձ տարածաշրջանի զարգացման խնդիրները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Բերդի տարածաշրջանն առավել ինտենսիվ կզարգանա, եթե Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հեռու մնա ոչ միայն այդ տարածքից, այլև տարածքի համար նախատեսված և հատկացվող ֆինանսական միջոցներից: Բերդի տարածաշրջանի ժողովուրդը կատակում է, որ այդ տարածքի նույնիսկ կարկուտն Իջևանի կողմից է գալիս, հիմնականում ի նկատի ունենալով Ա.Ղուլարյանի մարզպետ եղած ժամանակահատվածում տարածաշրջանի հետընթացը: Շնորհակալություն Գ.Մելիքյանից տարածքի ժողովրդի համախմբելուն միտված միջոցառում կազմակերպելու համար:
Գագիկ Մելիքյան քաղաքական գործչի հասրակության մեջ բացսական կարծիքը ձևավորեց Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը ` նրան համարելով մրցակից, առաջնորդվելով քաղաքական խանդով:Իրենից առավելներին վարկաբեկելով , ինտրիգներ հյուսելով,որը Ղուլարյանի երկարատև գոյատևման հիմքն է հանդիսանում:Սա է պատճառներից մեկը , որ տավուշեցիները խուսափում են սահմանամերձ գոտում ներդրումներ կատարել,քանի որ չեն վստահում մարզպետ Ղուլարյանին: