Երեկ Փարիզի ժամանակով ժամը 5-ին ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ երիտասարդական միությանը բողոքի ակցիա էր կազմակերպել Փարիզի կենտրոնական Շանզելիզե փողոցում՝ Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց:
Ֆրանսահայ երիտասարդները դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը և հատուցման պահանջ ուղղեցին Թուրքիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային դատապարտեցին թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ու Քեսաբի վրա հարձակմանն օժանդակելու համար:
Շանզելիզեում գտնվող Թուրքիայի դեսպանատան կից մշակութային ծառայության գրասենյակի դիմաց երիտասարդները արյուն խորհրդանշող կարմիր ներկ թափեցին, այնուհետև մոտ 15 երիտասարդներ թուրքական մշակութային գրասենյակի դիմաց նստացույց արեցին՝ իրենց հետ կրելով պաստառներ, որոնց վրա ֆրանսերենով գրված էր «Արդարություն հայ ժողովրդին», «Թուրքիա դուրս մեր հողերից» և հնչեցնում էին թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը դատապարտող կոչեր: Թուրքական գրասենյակի դիմաց փակցվել էր մեծ պաստառ, որի վրա գրված էր «Արդարություն և հատուցում Հայոց ցեղասպանության համար»:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի Նոր սերունդ երիտասարդական միությունից Aparaj.am-ին հայտնեցին, որ բողոքի ակցիայի մեկնարկից մոտ մեկ ժամ անց ժամանեց ֆրանսիական ոստիկանությունը: Ոստիկանության ժամանումից հետո թուրքական գրասենյակի թուրք աշխատողները վեճի բռնվեցին ոստիկանների հետ և նրանցից մեկը հարվածեց ոստիկանին: Ոստիկանները, ժամանումից գրեթե անմիջապես հետո, պահանջեցին, որպեսզի ֆրանսահայ երիտասարդները դադարեցնեն բողոքի ակցիան: Երիտասարդները որևէ դիմադրություն ցույց չտվին ոստիկաններին, սակայն 7 երիտասարդների ձերբակալեցին և տարան ոստիկանական բաժանմունք, մոտ երկու ժամ անց 6 երիտասարդների բաց թողեցին, ոստիկանական բաժանմունքում պահելով ՀՅԴ Նոր Սերունդ երիտասարդական միության ատենապետ Լորիս Թուֆանյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում