Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծությունների շնորհանդես «Անգլիական այգում»

Ապրիլ 19,2014 20:50

Ռիմա. Ռիմա Խաչատրյանին հայտնաբերել եմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Նա բանաստեղծություններ է գրում, գրական անունն էլ` Ռի-Մա է, ունի իր լսարանը` տաղանդավոր երիտասարդներ:

Ռի-Ման այսօր իր բանաստեղծությունները ներկայացրեց «Անգլիական այգում», որտեղ իր պոեզիայի սիրահարներն էին հավաքվել, որոնք լռությամբ  մեկնվել էին կանաչ ծավալին, ու ունկնդրում էին՝ շունչերը պահած:

Ռի-Մայի բանաստեղծությունների ընթերցելուց հետո հնչեցին ծափեր:ռիմա...

Ես չգիտեմ, թե ինչ լսարաններում այս բանաստեղծուհին հետագայում հանդես կգա, ինչպիսին կլինի նրա բանաստեղծական ընթացքը, բայց այն ինչ կատարվեց բացօթյա շնորհանդեսի ժամանակ, ամեն ինչից վեր էր, անմոռանալի, բնական:

«Մատիտները որոշեցին քայլել անձրևի տակ՝
Այս անգամ առանց անձրևանոցի.
Այդ օրը քաղաքում գունավոր անձրև եկավ…»:

Ռի-Մայի բանաստեղծությունները նովելային ավարտ ունեն, հրաշալի գունեղ պատկերներ, իսկ ամենակարեւորը, թարմ խոսք է ժամանակակից պոեզիայում:

«Դու գողացար իմ ունեցած միակ վերնաշապիկի օձիքը,
Որ ներկայությունս մշտապես զգաս ծոցագրպանումդ,

Իսկ ես աշնանը մրսում էի առանց օձիքի ու առանց քեզ…»:

Բանաստեղծական անակնկալներ, մեկը մեկից խոսուն: Ահավասիկ Ռի-Մայի պոեզիան:
«Խոսքերը մաշվում են,
տագնապը խեղդել գիտի,

գնացքները սողում են
առանց հրաժեշտի համբույրի…»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Շատ լավն են, ինձ համար գրե թե նորություն՝ մեր պոեզիայում։ Այնքան եմ խրվել քաղաքական աղբի մեջ, որ արվեստի այդ քնքուշ ժանրի գոյությունը մոռացել։ Երնեկ այն օրը,՝ երբ հակառակը տեղի ունենա։

  2. Վարդան says:

    Հրաշալի էին, ուղղակի պարելս եկավ, ափսոս պարել չգիտեմ:

    Անձրևն է հոսում հանդարտ,
    Կաթիլ առ կաթիլ կապվում անդարդ,
    Վերջացել է ձուկը գոչել
    Որ տեսել է ջրում ցոլքը նրա

    • Աշխեն says:

      Սենց մի բան էլ ես վերջերս կարդացի, ափսոս հեղինակին չեմ հիշում․․․ Չափազանց խոր իմաստ ունի ու հրաշալի է հնչում
      Երգում էր աշունը վերջին անգամ,
      Բայց ծիտիկը չեր լսում նրան այս անգամ․․․
      Երևի լսողությունն էր փչացել
      Թե տաք երկիր էր նա արդեն չվել՞․․․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930