Meteo.am. Ապրիլի 19-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7ա շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է 1928 թ. ծնված Ա.Ա.-ի դին: