Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիսառաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները միմյանց կողջունեն «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի»ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև Մեծ Պահքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն