Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երիտասարդական միության վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 127 անդամներ: ՕԵԿ Երիտասարդական միության նախագահ Արմեն Գևորգյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշման հիմնավորումներն ու դրդապատճառները:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երիտասարդական միության վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը: