Լրահոս
Օրվա լրահոսը

«Մածունը սպիտակ է եւ դա քննարկելու հարց չէ». «Դեմ եմ»

Ապրիլ 19,2014 18:53

«Մենք, այո՛, պետք է գնայինք նախագահի նստավայր եւ պահանջեինք, որ սահմանադրության կատարման երաշխավորը քայլեր ձեռնարկի սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի որոշման պահպանման համար»,- այսօր՝ ապրիլի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիային, հայտարարեց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ գործընթացն այնպես էր կազմավորված, որ մարդիկ ինքնակազմակերպ էին եւ երեկ քաղաքի տարբեր մասերից ինքնակազմավորված խմբերով շարժվել էին Բաղրամյան 26:  Դավիթ Մանուկյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը չունի հարկանդրանքի միջոցներ, եւ ենթադրվում է, որ այդ որոշումը պետք է կատարվի, քանի որ ՍԴ-ն երկրի բարձր դատարանն է:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Արսեն Մանուկյանը նշեց, որ ունենալով Սահմանադրական դատարանի որոշում, որը շատ կառույցներ արհամարհում են, եւ այդ ամենից հետո տրամաբանական է դիմել ՀՀ նախագահի ինստիտուտին.

«Մեր պահանջները մնում են ակտուալ. Պետք է օր առաջ կատարվի Սահմանադրական դատարանի որոշումը, պետք է օր առաջ կասեցնել ապօրինի դրամահավաքը, պետք է օր առաջ մարդկանց հնարավորություն տալ  յուրացնելու իրենց կամարտահայտության իրավունքը»:

Անդրադառնալով երեկվա բողոքի ակցիայի ընթացքում նորանշանակ վարչապետի հետ հանդիպմանը՝ Դավիթ Մանուկյանը նշեց, որ դրական է վերաբերում վարչապետի որոշմանը, սակայն շատ քիչ է համարում, որովհետեւ դեռ շատ կարեւոր կետեր կան: Նա հավելեց, որ վարչապետի հայտարարությունը 180 աստիճանով տարբերվում է նախորդ կառավարության պաշտոնական դիրքորոշումից, եւ հայտարարեց, որ նախ եւ առաջ նոր կառավարությունից պահանջում են իրենց դիրքորոշումը պաշտոնապես հայտարարել, եւ գործատուներին հայտնել, որ գանձումներ կատարել միայն այն քաղաքացիներից, ովքեր գրավոր ցանկություն կհայտնեն մասնակցել համակարգին

«Այս բոլոր կետերը եւ պահանջները կատարելուց հետո միայն մենք պատրաստ ենք համատեղ աշխատել նոր մշակվելիք օրենքի նախագծի վրա»:

Իսկ Արսեն բացականչեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը միակն է եւ չի կարելի այն քննարկել. «Ոչ ոք չի պատրաստվում քննարկել այն հարցը, թե մածունը սպիտակ է, թե՞ սեւ: Մածունը սպիտակ է եւ դա քննարկելու հարց չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930