Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սադոյանի՝ նոր վարչապետը կարճ ժամկետում արդյունք ցույց կտա

Ապրիլ 19,2014 18:30

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչն էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը՝ կենսաթոշակային բարեփոխումնե՞րը, դրա հետ կապված ՍԴ որոշումը, թե ինչպես ոմանք են կարծում՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված խնդիրները: «Տ. Սարգսյանը վեց տարի է՝ վարչապետ էր, և բնական է, որ նախագահի և իշխող կուսակցության հետ հարաբերություններում բարդություններ են առաջացել, եւ նրա հրաժարականի պատճառ չէր կարող լինել միայն կուտակային կենսաթոշակը: Տվյալ դեպքում ես ավելի հակված եմ մտածելու, որ դա կապված է հիմնականում Մաքսային միության հետ»,-ասաց ԱԺ եւ ԳԽ նախկին պատգամավորը:

Հետաքրքվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում նոր վարչապետի նշանակումը՝ արդյո՞ք նոր վարչապետին կհաջողվի անել այն, ինչ չկարողացավ անել Տիգրան Սարգսյանը, որը պրոֆեսիոնալի համարում ուներ:  «Եթե երկրի տնտեսությանն իշխում են բոլշևիկյան ձևով և երկրի տնտեսական վիճակը գերօլիգարխիկ է, նման պայմաններում պետք է որևէ միջոցներ ձեռնարկել: Հիմա այս պայմաններում հնարավոր է, որ այդ ամենը հասկացողն ավելի մեծ հաջողությունների հասնի , և  կարճ ժամանակում որոշակի արդյունքներ գրանցի, ու կարծում եմ, որ նոր վարչապետին դա կհաջողվի»:

Մեր ճշտող հարցին՝ կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանին կհաջողվի՞ կարճ ժամանակահատվածում որոշակի արդյունքներ գրանցել՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ, Ա. Սադոյանը հաստատական պատասխան տվեց, ասելով, որ վարչապետը կարող է գերօլիգարխիկ գործարարներին ասել, որ որոշ ժամանակ հրաժարվեն իրենց գերշահույթներից՝ հանուն արդյունքի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    ՄԻ ԳՈՒՑԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ 13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՑՈՒՅՑ ՏԱ,ԲԱՅՑ ԱՅԴ ԱՆՀՐԱԺԵՏ ՈՒ ԲԱՎԱՐ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

    Հայաստանի 13-րդ վաչապետ Հովի Աբրահամյանը նույնպես օլիգարխ է․․․Նա տնտեսության մեջ հիմնարար հարցեր չի կարող լուծել,իսկ որոնք են այդ հարցերը․
    1․Օրենք ընդունել,որ Հայաստանում մասնավոր սեփականությունն անձեռնամխելի է
    2․Օլիգարխիան մի միայն պետք է զբաղվի բիզնեսով և իրավունք չունենա զբաղվել քաղաքականությամբ ,կուսակցություն ունենալ,պատգամավոր դառնալ,պետական պաշտոն ունենալ
    3․Մեծ բիզնեսի տերերն օրենքով նախատեսված բոլոր հարկերը պետք է վճարեն
    4․Ստվերը բերել հարկային դաշտ
    5․Ստեղծել օրենքի և օրինականության դիկտատուրա
    Այս բոլոր հարցերը 13- վարչապետը չի կարող լուծել,քանի որ ավազակապետություն է և զբաղված են թալանով․․․
    Ամենա գլխավորը մտածելակերպը պետք է փոխվի,ոնց կլինի ասենք․«ջորու» շարժիչով մերսեդես,այսինքը կոմունիստական մտածողությամբ շուկայական հարաբերություններ,ինչպես որ Հայաստանում է․․․
    13-րդ վարչապետը մեծ օլիգարխների շրջապատ ունի հայաստանում,սրան -նրան խնդրելով,համոզելով ու շանտաժի ենթարկելով,որոշակի բուջեյի կատարողական կանի․․
    Հովիկ Աբրահամյանը Հայաստանի և հայության հնարավորությունների ամենավատ կադրն է․․

    Պ․Դավթյան ,Իտալիա ,Հռոմ,

    • Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

      Պարոն Արա Աբրահամյան,եթե այդքան «դուխ» ունեք տպագրեք վերագրվածը Ձեր թերթում․․․

      Նախորոք շնորակալություն եմ հայտնում և փորձում եմ Ձեր լրագրողի «դուխը»․․․

  2. ettentcchi says:

    Դե որ Սադոյանը ասում է ուրեմն վերջ լավ է լինելու, բա դրանից հետո էլ քննարկելու հարց կա՞:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930