Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլեյբոլիստուհիների թեժ պայքար. 1-ին տեղում Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն է

Ապրիլ 19,2014 16:18

 Այսօր՝ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առավել հետաքրքիր դարձրեց։

Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին Երևանի պետական լեզվաբանական և Արցախի պետական համալսարանների հավաքականները։ Խաղում հաղթանակ գրանցեցինև 3-րդ հորիզոնականը գրավեցին Արցախի պետական համալսարանի վոլեյբոլիստուհիները։

1-ին և երկրորդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը։ Թեժ պայքարում 3։1 հաշվով առավելության հասավ և առաջին մրցանակային տեղը գրավեց Ֆիզկուլտ ինստիտուտը ներկայացնող թիմը։ Երկրորդ տեղում Երևանի պետհամալսարանն էր։

Վոլեյբոլի խաղերի գլխավոր մրցավարն էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը։ Նա նկատեց, որ վոլեյբոլը Հայաստանում տարեցտարի զարգացում է ապրում, և ուսանողական այս առաջնությունը նույնպես մեծ ազդակ է մարզաձևի զարգացման գործում։

Հայաստանի ուսանողական մարզական առաջնության շրջանակներում կանցկացվի 14 առաջնություն՝ 11 մարզաձևից։ Խաղերին ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի շուրջ 3000 ուսանող։

Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպելեն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930