Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ»-ի իրավաբանները քննարկում են դիմում ներկայացնել դատախազությանը

Ապրիլ 19,2014 15:56

«Ցավոք սրտի, երկրում մի իրավիճակ է ստեղծվել, որ խոստումները հավատ չեն ներշնչում, միայն՝ կոնկրետ քայլերը»,- այսօր՝ ապրիլի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ «Դեմ եմ» շարժման բողոքի ակցիայի ընթացքում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանը:

Նա խոստովանեց, որ որպես քաղաքացի, իր համար ոչինչ չի փոխվել եւ կհասկանա, որ ինչ-որ բան է փոխվել միայն, երբ մաշկի վրա կզգա այդ փոփոխությունը: Նա հավելեց, որ շարժման անդամները չեն նստելու եւ սպասելու խոստումների կատարմանը, այլ՝ շարունակելու են պայքարել: Արսեն Մանուկյանի խոսքերով՝ դեռ վաղ է խոսել վստահությունների մասին. «Եթե այս կառավարությունը մտածում է, որ ինչ-որ մի բան պետք է փոխվի դա պետք է արվի կոնկրետ քայլերով, ոչ թե՝ խոստումներով»:

Այն հարցին, թե արդյո՞ք  «Դեմ եմ» նախաձեռնության անդամները վստահում են հանրապետության նախագահին Դավիթ Մանուկյանը նշեց, որ վստահության հարց չէ, իրենք պահանջում են, որ նախագահի ինստիտուտը պատշաճ գործի.

«Այդ պաշտոնը վարողը պետք է խելամիտ լինի եւ որոշի, թե ինչքանո՞վ է նորմալ հանրությանը ցույց տալ, որ նախագահի ինստիտուտը պատշաճ չի գործում: Իր ենթակաները տրորում են այն սահմանադրությունը, որի վրա ինքը երդվել է»:

Անդրադառնալով շարժման հետագա քայլերին՝ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ շարժման իրավաբանները քննարկում են դիմում ներկայացնել դատախազություն՝ պետական միջոցների անհարկի վատման հետ կապված:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930