Լրահոս
Օրվա լրահոսը

ИТАР-ТАСС. «Գազպրոմը» Թուրքիային գազի գինը չի զեղչի

Ապրիլ 19,2014 15:29

«Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևի Թուրքիայի այցի ժամանակ գազի գների հետ կապված հարցեր «Գազպրոմ»-ը չի քննարկելու: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հիմնվելով իր աղբյուրի վրա:

Հանդիպման կազմակերպչական հարցերով զբաղվող աղբյուրը նշել է, որ այցի ընթացքում քննարկվելու է գազային ոլորտում երկու երկրների համընդհանուր համագործակցությունը. «Գների հետ կապված ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում», – ասել է նա:

Չի բացառվում, որ կողմերը քննարկեն Թուրքիայով դեպի Եվրոպա անցնող «Հարավային հոսք» ռուսական գազատարի նախագիծը, որը Ուկրաինայի ճգնաժամի պատճառով անորոշ վիճակում է հայտնվել:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յալդըզը հայտնել էր, որ մտադիր է ռուսական պատվիրակության ապրիլի 21-ի այցի ժամանակ քննարկել գազի գները նվազեցնելու հարցը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930