Ապրիլի 19-ին Հյուսիսային պողոտայում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը՝ նվիրված Սուրբ Հարությանտոնին:
Ցուցահանդես-տոնավաճառին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի պաշտոնակատարը միջոցառման բացման իր խոսքում նշեց, որ սիրիահայերը միշտ փայլում են իրենց ստեղծագործ տաղանդով և աշխատանքի հանդեպ բծախնդիր վերաբերմունքով:
Նրանք իրենց հետ նոր մշակույթ, արարչագործական նոր շունչ ու սպասարկման նոր որակ բերեցին Հայրենիք: Տարբեր բնագավառներում սիրիահայերի կատարած աշխատանքները արժանի են միայն բարձր գնահատանքի ու խրախուսման:
Կարդացեք նաև
Հ. Հակոբյանը շրջեց ներկայացված ապրանքատեսակների կողքով, շնորհավորեց բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ՝մաղթելով խաղաղություն, նվիրում և հաջողություններ ձեռնարկված գործում և հետագա անելիքներում:
Սփյուռքի նախարարություն