Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանը՝ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին. «Նպատակը իմիջը բարձրացնելու մեջ է»

Ապրիլ 19,2014 14:06

ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու փաստին, ասաց, որ ամեն մի քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքական կեցվածքը: «Կոնկրետ ինձ համար սպասելի չէր ՕԵԿ-ի այս որոշումը, մանավանդ այն պատճառաբանությունը, թե դա կապված էր վարչապետի հետ: Ես ճիշտ չեմ համարում այն հաշվարկները, որոնք կատարեց ՕԵԿ-ը, ես խորհուրդ չէի տա ՕԵԿ-ի նման քայլի դիմել ընդհանրապես»:

Պրն Ալեքսանյանը կարծում է, որ քաղաքական դաշտում մենակ մնալու հանգամանքը ոչ մի լուրջ նշանակություն չի ունենա Հանրապետական կուսակցության համար եւ չի ստեղծի քաղաքական լուրջ դժվարություններ. «Խնդիրը նրանում է , որ ՀՀԿ-ն միշտ ցանկացել է աջակցել այլ քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների, ներգրավել դրանց քաղաքական գործունեությունում: Գուցե ՀՀԿ-ի համար մենակ մնալը ավելի լավ կլինի՝ պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա կվերցնի»:

Պրն Ալեքսանյանի խոսքերով՝ ՕԵԿ-ի  կոալիցիայից դուրս գալը հետապնդում է քաղաքական մի քանի նպատակներ. «Նպատակը իրենց իմիջը բարձրացնելու մեջ էր»,- ասաց պրն Ալեքսանյանը եւ ավելացրեց. «Քննադատելը, ընդդիմության կազմի մեջ, միշտ ավելի հեշտ է»:

Լեռնիկ Ալեքսանյանը դրական է գնահատում սահմանադրական նոր փոփոխությունները: Նրա կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններ կատարելը անհրաժեշտ է, բայց համակարգի մեջ փոփոխություններ անելու համար դեռ շուտ է:

Խոսելով նորընտիր վարչապետի մասին պրն Ալեքսանյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանը շատ մեծ կազմակերպչական ջիղ ունի, հեռատես է, քաղաքական դաշտում մեծ փորձ ունի : «Մեր երկրի համար հենց այդպիսի վարչապետ է պետք: Համոզված եմ, որ նրա աշխատանքը շատ արդյունավետ կլինի՝ կնճռոտ խնդիրները օպերատիվորեն լուծելու հարցում»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930