Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ վաճառել ենք ռուսներին, երկրում ապրում ենք վարձով». Տաճատ Սարգսյան

Ապրիլ 19,2014 13:56

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սկզբում շնորհավորեց նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ասաց, որ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի վարչապետները չեն կարողացել ղեկավարել Հայաստանի տնտեսությունը:

Պրն Սարգսյանի պնդմամբ՝ Հայաստանում համար առաջին խնդիրը կադրերի ռեզերվ չունենալն է. « Մեր վարչապետների անցած ուղուց դատելով , կարող ենք ասել, որ նրանցից ոչ ոք չի կարողացել ղեկավարել մեր տնտեսությունը եւ վերականգնել այն: Եթե չեն կարողանում ղեկավարել երկրի տնտեսությունը, ինչպես կարող են ղեկավարել ողջ հանրապետությունը»,- նշեց պրն Սարգսյանը:

Տաճատ Սարգսյանը բողոքեց, որ Հայաստանի տնտեսության մեծ մասը վաճառված է. «Ամեն ինչ վաճառել ենք ռուսներին՝ երկաթուղին, էլեկտրաէներգիան, ջուրը, գազը: Կարծես թե իշխանությունները վարձել են մեր հանրապետությունը եւ ապրում են այստեղ»:

Անդրադառնալով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին պրն Սարգսյանը, որ այն անկում է ապրում. «Արտագաղթը հասել է 40 տոկոսի, աղքատությունը՝ 20 տոկոսի, չկան նոր արտադրական տեղեր, աշխատատեղեր, արդյունաբերական ձեռնարկություններ»:

Տաճատ Սարգսյանը հայտարարեց, որ ողջունում է իշխանությունների՝ Մաքսային Միությանն անդամակցելու քայլը. «Ես զարմանում եմ այն քաղաքական գործիչների վրա, որոնք փորձում են երիտասարդներին շեղել եւ հայտարարում են , որ անդամակցությունը անկախության կորուստ է»:  Պրն Սարգսյանը հույս հայտնեց, որ ՄՄ անդամակցելուց հետո Հայաստանի անվտանգության խնդիրները կլուծվեն, կլուծվի նաեւ Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշտպանելու խնդիրը: «Մենք հնարավորություն կունենանք վերականգնել նախկին սովետական միության երկրների հետ տնտեսական կապերը: Միայն այս կերպ կզարգանա Հայաստանի տնտեսությունը եւ արտաքին առեւտուրը կաճի »:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍԱՍՈԻՆ says:

    Այո գիտակցող մարդիկ իրոք այսպես են դատում ինչպես ԿՈՄԿՈՒՍԻ առաջին քարտուղար մեծհարգո Տաճատ Սարգսյանը կարող եմ ավելացնել եթե ցանկանան հարցախույզ անցկացնել ապա Հայաստանի մոտ 80 տոկոսը և եթե ոչ ավելին կողմ կքվեարկեն Եվրասիական միությանը իսկ ինչու հարցին շատ համառոտ և իմաստալից պատասխանել է հարգալից ընկերը.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930