Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արևմուտքի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ անվանել է «կեղծավորության տոնավաճառ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանն ունի որոշակի կարմիր գծեր, որոնք Ռուսաստանի նախագահը չի կարող հատել: Տվյալ դեպքում, այն ինչին բոլորս բախվեցինք… համաշխարհային գրականությունը ձևափոխելով՝ ոչ թե «փառասիրության տոնավաճառ», այլ «կեղծավորության տոնավաճառ», դա այն է, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ ռազմական հեղաշրջումը միանգամից լեգիտիմ համարվեց ու այն էլ լեգիտիմ համարվեց Եվրոպայի, ԱՄՆ-ի կողմից, ավելի մեծ կեղծավորություն, երևի, միջազգային իրավունքը չէր տեսել», – ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստակայանի եթերում՝ ավելացնելով, որ նման կեղծավորություն չէր տեսել նաև Պուտինը:
Նա նշել է, որ 2007թ. Մյունխենի համաժողովի իր ելույթում Պուտինը հենց նման իրավիճակների (արևմուտք Ռուսաստան առճակատման) մասին էր զգուշացնում միջազգային հանրությանը, երբ խոսում էր միաբևեռ աշխարհակարգի դեմ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ