Քաղաքացիներ Մ. Պ.-ի և Զ. Գ.-ի հաղորդումների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիների հաղորդման` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակիցները, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում, իրենց պատկանող տարածքում իրականացրել են վտարման աշխատանքներ, որի ընթացքում հիշյալ տարածքից բռնության գործադրմամբ դուրս են բերել նաև կատարողական թերթում չնշված քաղաքացիներ Մ. Պ.-ին և Զ. Գ.-ին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և էական վնաս` վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:
ՀՀ քննչական ծառայություն