Սլավյանսկի անջատականների առաջնորդ Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտնել է մի քանի կուսակցությունների գործունեության արգելման և հանրաքվեի անցկացման մասին: Փոխանցում է «ՈՒՆԻԱՆ»-ը՝ հղում անելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին:
Այսուհետ քաղաքում արգելված է «ՈւԴԱՌ», «Ռոդինա» և «Սվոբոդա» կուսակցությունների գործունեությունն ու քարոզչությունը:
Պոնոմարյովը նաև հայտնել է, որ ապրիլի 22-ին տեղի կունենա քաղաքային խորհրդի առաջին նիստը, իսկ դաշնայնացման և ռուսաց լեզվի հարցով հանրաքվեն կանցկացվի մայիսի 11-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ