ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու: Առաջին խմբի թեկնածուների ստուգումը մեկնարկելէ 10:00-ին, երկրորդ խմբի ստուգումը կսկսվի 13:30-ին:
ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել էր թեստերի ամբողջական հարցաշարը՝առանց ճիշտ կամ սխալ պատասխանի:
Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանել ու դեպքում դիմորդը կստանա մեկմ իավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխան ներնշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:
ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարի ևս, թափանցիկությունն ապահովելու նպատակով, քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում: Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման ընթացքին կենդանի ռեժիմով կարող եք հետևել https://91.103.26.203:8080/multi.html հասցեով:
ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին