Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թաղումը մեկ օրով հետաձգեցին, ամբաստանյալին չեն թողել հորը հրաժեշտ տա

Ապրիլ 19,2014 12:48

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բանդայի գործով»ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հայրն էր մահացել:
Երեկ հանգուցյալին չամփոփեցին հողում, որովհետեւ Ամոյանի հարազատները ակնկալում էին, որ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոցում»գտնվող Ամոյանին թույլ կտան վերջին հրաժեշտը տալ հորը:Այսօր հանգուցյալի թաղման օրն է:
Ամոյանի պաշտպանը` Սամվել Հովհաննիսյանը հարցիս, թե արդյոք դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պատասխանեց, որ մահվան վկայականը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանին, իսկ դատարան չի դիմել, քանի որ բանդիտիզմի հոդվածով ամբաստանվողների նկատմամբ չի տարածվում վերոհիշյալ մարդասիրական թողտվությունը:
Քյարամ Ամոյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն, նա սահմանափակ մեղսունակ է ճանաչվել, նրա գլխուղեղային հիվանդությունը հնարավորություն չի տալիս արդեն վեց ամիս, որպեսզի նա մասնակցի դատական նիստերին:Փորձաքննությունից հետո չի բացառվում նրա մասով անջատվի գործի վարույթը:
Մեր տեղեկություններով, Ամոյանը  անվերջ լալիս է, նա ներփակվել է իր մեջ, եւ դատապարտյալների հիվանդանոցում ներկայումս մտահոգված են նրա առողջական վիճակով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930