Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվեցին համայնքապետերի հերթական դասընթացները ԼՂՀ կառավարությունում 

Ապրիլ 19,2014 11:39

Այսօր Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մասնակցեց կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող համայնքապետերի հինգերորդ դասընթացի փակման արարողությանը: Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ միջոցառումների դերը համայնքների ղեկավարների պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում:
Ա. Աղաբեկյանը շեշտադրեց համայնքի ղեկավարի՝որպես ընտրովի ինստիտուտի, նշանակությունը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ճանապարհին: Նա կոչ արեց ներկաներին ավելի նախաձեռնող լինել համայնքային բյուջեների ձևավորման գործում՝աշխատելով դրանց զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը նշեց, որ գործադիրն անարձագանք չի թողնի համայնքներից եկող ցանկացած նախաձեռնություն:
Վերջում Ա. Աղաբեկյանը դասընթացի 25 մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝համոզմունք հայտնելով, որ մեկ շաբաթում ստացած գիտելիքները կբարձրացնեն համայնքների ղեկավարների գործունեության արդյունավետության մակարդակը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930