Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան.  «ՕԵԿ-ը փորձում է գտնել իր սեփական տեղը քաղաքական «երկնքի» տակ». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 19,2014 10:20

Անցնող քաղաքական շաբաթն ամփոփում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ

-ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշումը շատերին զարմացրեց. իրադարձությունների նման զարգացումը որքանո՞վ էր տեղավորվում ՀՀԿ-ՕԵԿ գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ։ 

-Կյանքը, այդ թվում՝քաղաքական կյանքը, շատ ավելի բազմագույն է, քան մեր պատկերացումները քաղաքականության մասին։ ՕԵԿ-ի հայտարարությունը, ինչ խոսք, անակնկալ էր ամեն ինչ սեւ-սպիտակի մեջ տեսնողների համար, բայց, ըստ իս, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. իրենց իրավունքն է՝դուրս գալ թե մնալ կոալիցիայի կազմում։
Իրենք հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ փորձել են հիմնավորել իրենց դիրքորոշումը, եւ անկախ նրանից՝որքանով համոզիչ են ներկայացված փաստարկները, ինչպես ենք ընկալում այդ քաղաքական ուժին կամ նրա վարած քաղաքականությունը, պետք է հարգանքով վերաբերվենք նրանց կայացրած որոշմանը։
Այդ առումով տեղին չէ վիրավորակ անարտահայտություններով համեմել այս ամենը, պիտակավորել, գնահատականներ տալ, թե՝ո՛չ այս դաշտում, ո՛չ այն դաշտում ՕԵԿ-ը տեղ չունի։ Որեւէ մեկը ո՛չ իշխանական դաշտն է սեփականաշնորհել, ո՛չ ընդդիմադիր դաշտը. եթե կառավարության մաս չեն կազմելու, զուտ քաղաքագիտական իմաստով իրենք դառնում են ընդդիմություն։

   -Առավելեւս, որ ՕԵԿ-ը, ի տարբերություն «Բարգավաճի», չի խորշում ընդդիմադիրի «պիտակից»՝առաջնորդվում է ընդդիմության դասական սահմանմամբ, որ ամրագրված է նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքում։

-Կանոնակարգում նաեւ ամրագրված է, որ խմբակցությունը համարվումէ ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը ԱԺ նիստում հանդես է գալիս ընդդիմադի րլինելու մասին հայտարարությամբ։ Ամեն դեպքում, ապրիլի 25-ին ՕԵԿ-ը կկայացնի իր վերջնական որոշումը, դրանից հետո տեղի կունենա ԱԺ հերթական նիստը, եւ կտեսնենք՝այդ հայտարարությունը կլինի՞, թե՞ոչ։
Բայց եթե իրենց արդեն իսկ համարում են ընդդիմադիր, բովանդակային առումով դա շատ ավելի կարեւոր է, քան օրենքով սահմանված կարգով այդ մասին հայտարարելը։

   -Ի՞նչ եք կարծում, ձեր նախկին կոալիցիոն գործընկերը կկարողանա՞ վերահաստատվել ընդդիմադիր դաշտում՝նկատի ունենալով, որ մի անգամ արդեն անցել է այդ ճանապարհը։

-Իհարկե, դժվար է երկրորդ անգամ նույն գետը մտնել, եթե չասենք՝անհնար, բայց ժամանակից առաջ չընկնենք։ Կարծում եմ, շատ բան կախված կլինի նրանից, թե մեր գործընկերներն ինչպես կդրսեւորեն իրենց, ինչ մոտեցումներով, նախաձեռնություններով հանդես կգան։
Համենայն դեպս նրանց տարածած հայտարարությունից կարող ենք երկու հիմնական հետեւություն անել. առաջին՝չեն ստացել այն, ինչ ակնկալում էին, երկրորդ՝այդ քայլին գնացելեն՝կարեւորելով նախագահի հայտարարությունը, որ պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո չի հավակնելուերկրի ղեկավարի պաշտոնին՝ինչպիսի կառավարման մոդել էլ ընտրելու լինենք սահմանադրական փոփոխությունների արդյունքում։
Ըստ էության, ՕԵԿ-ը փորձում է գտնել իր սեփական տեղը քաղաքական «երկնքի» տակ, որովհետեւ նախագահը, ի հավելումն, հայտարարելէր, որ Հանրապետականը պահպանելու է իրվճռորոշ դերակատարումը քաղաքական գործընթացներում։
Միգուցե մեր գործընկերները նեղսրտել են, որ ՕԵԿ-ի ապագային միտված որեւէ բան չի ասել, բայց դա նույնպես բնական է, քանի որ նախագահը, ի վերջո, ՀՀԿ-ի ղեկավարն է։ Այսինքն՝ հայտարարության մեջ նեղացածության միտում է նկատվում, այլ բան է, թե այդ գործոնն ինչազդեցություն կունենա նրանց հետագա վարքագծի վրա։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930