Օրերս Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը 1000 դոլար էր նվիրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` «Սպիտակ Արջ»-ին: 22-ամյա գյումրեցին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում 5:0 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին, այսպիսով` երեք տարի անընդմեջ հռչակվելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:
Այսօր ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկը Արթուր Ալեքսանյանին դրամական օգնություն տրամադրելու մասին էր: Արթուր Ալեքսանյանի անունը լսելով` ներկաները սկսեցին ծափահարել: Ավագանին որոշեց 1 միլիոն դրամ տրամադրել նրան, քանի որ քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը զեկուցեց, որ տրավմա է նկատվում նրա մոտ, վերականգնողական խնդիր է առաջացել: «Մեխակ ջան, ավելի շատ ունենայինք, ավելի շատ կտայինք, մենք աշխարհի չեմպիոնի սպասելիք ունենք Արթուրից, բայց 1 միլիոնի մեջ պիտի տեղավորվենք, արժանի տղա է, հալալ լինի էդ ծնողներին, որ էդպիսի որդի են դաստիարակել, և էսօր Եվրոպայի եռակի չեմպիոն, փառք ու պատիվ իրեն, բերեք մի հատ էլ ծափահարենք»,- ոգևորվեց քաղաքապետը:
Ավագանու անդամներն էլ իրենց հերթին ոգևորվելով քաղաքապետի նախաձեռնությունից` նույն վայրկյանին որոշեցին իրենց գրպանից կես միլիոն դրամ ավելացնել` հատկացնելով հայրենիքի պատիվը բարձր պահած չեմպիոնին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գոնե չհրապարակեիք այս թշվառ վիճակը:Թուրքի է հաղթել, ու գրոշներ ենք տալիս տղային: