«Քննարկումները կլինեն զուտ ապագա օրենքի մասին միայն»,-Ազատության հրապարակում շարունակվող «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ընթացքում հայտարարեց շարժման անդամ Դավիթ Մանուկյանը: Հրապարակում նա ներկայացրեց վարչապետի խոսքերը՝ հայտարարելով, որ չպետք է հավատով տարվել, ժամանակը ցույց կտա:
Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ում չէին հավաքվել, որ նորանշանակ վարչապետին դիմեին եւ իրենց նախագահին ուղղված պահանջները դեռ ուժի մեջ են.
«Մենք կառավարությանը, Ազգային ժողովին բազմիցս դիմել էինք, ինքն էլ այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ էր: Այս անգամ մեր հստակ պահանջն ուղղված էր երկրի նախագահին եւ դա շատ տրամաբանական է, երբ որ Սահմանադրական դատարանի որոշումը ոտնահարվում է, այն մարմինը, որը պետք է երաշխավորի դրանց կատարումը, նախագահն է»:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ մեծ ակնկալիքներ չունի, բայց սպասում է, որ կառավարությունը կկատարի խոստումները:
Հիշեցնենք՝ «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքի ակցիա կատարել ՀՀ նախագահի նստավայրի առաջ՝ կոչ անելու նրան կատարել Սահմանադրությամբ իրեն առաջադրված պարտականությունները: Սակայն Բաղրամյան 26-ում բավական տարածք չլինելու փոխարեն բողոք ակցիան տեղափոխվեց Ազատության հրապարակ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ