Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր դառնալու հերթը հասավ Գագիկ Մելիքյանին. «Փաստինֆո»

Ապրիլ 18,2014 22:08

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության կազմում կրկին փոփոխություն կկատարվի:

Դավիթ Հարությունյանը Նախագահ Սերժ Սարգսյանի` այսօրվա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հետևաբար՝ վաղաժամկետ կդադարեն պատգամավորի լիազորությունները:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետի համաձայն` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում: Համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն և հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ, այդ մասին  հանձնաժողովին իրազեկելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում տրվում է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Այս պահին ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն է:

 

 Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930