Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի անունից ՊՆ աշխատակիցները միջամտել են Վոլոդյա Ավետիսյանի գործին

Ապրիլ 18,2014 21:47

Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանում այսօր շարունակվեց անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավարությունը:

Հարցաքննվեցին գործով երկու  վկա՝ Հենրիկ Հարոյանը, որի պապիկը` Հենրիկ Զաքարյանը, իրեն բանակից ազատելու համար, ըստ մեղադրական եզրակացության, $ 2000 է տվել Վոլոդյա Ավետիսյանին, Զինվորական ծառայությունից ազատված երիտասարդը դատարանում խոստովանեց, որ ճանաչում է Վոլոդյա Ավետիսյանին, բայց չհիշեց՝ որտեղից. «Չեմ հիշում՝ որտեղ եմ տեսել, երբ եմ տեսել»:

Հարցաքննվողների ցանկում նաեւ Հենրիկի տատիկն էր, նա էլ մինչեւ վերջ չհստակեցրեց՝ գումար են տվել Վոլոդյա Ավետիսյանին, որ թոռանը ազատե՞ն զինվորական ծառայությունից, թե՞ քաղաքին մոտ զորամասում տեղավորեն: Դատարան չէր ներկայացել Հենրիկի պապիկը, որն էլ գումարը տվել է Վոլոդյա Ավետիսյանին: Նրա կինը պատճառաբանում էր, թե ամուսինը առողջական խնդիրներ ունի, Ռուսաստանում է:

Տիկին Զաքարյանը ուշագրավ մանրամասներ էլ պատմեց: Նա ասաց, որ իրենք չեն բողոքել, իրենց տուն եկած անծանոթները, որոնք ներկայացել են որպես Պաշտպանության նախարարության աշխատակիցներ, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անունից հրահանգել են նրա ամուսնուն եւ թոռանը Երեւան գալ։ Ում են հանդիպել եւ ինչի մասին են խոսել երեկոյան ժամը 21։00-ին Գյումրիից Երեւան մեկնած պապն ու թոռը, տիկին Զաքարյանը ասաց, որ չգիտի, իրեն ոչինչ չեն ասել։

Հենրիկ Հարոյանն էլ չմտաբերեց ում են հանդիպել ինքն ու պապը:

Մեղադրողի միջնորդությունը՝ Հենրիկի նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին էլ դատավորը մերժեց, բավարարեց միայն երկար պնդումներից հետո։

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն հայտարարեց, որ դատավորը անաչառ չէ ու ժամանակ խնդրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Դատավորը, չընդառաջեց, շարունակեց նիստը՝ սկսելով կարդալ Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքը։ Հենց այդ ժամանակ Արա Զաքարյանը հայտարարեց, որ ինքը ստիպված է հեռանալ նիստերի դահլիճից։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հաջորդ նիստը, որը տեղի է ունենալու մայիսի 5-ին, այդ օրը իհարկե մեկ տարի առաջ՝ 2013թ.-ին, ես ականատես եղա՝ մեր ազգային մեծ ողբերգության հետ, որը կարծես ժողավուրդը մոռացել է, բայց ես՛ երբեք։ Մեր ժողովրդի կեսից ավելին 5000 դրամով իր ոգին վաճառեց սատանային՝ օրը ցերեկով։
    Այդ օրը՝ ԱՊՈՒՆ ԲԱԼԱՆ, որը ինչ որ անում է շատ ճիշտ է անում, թեպետ երբեմն ԱՊՈՒՆ ճաշակով՝ սուրուն չի ստացվում, ընտրվեց քաղաքապետ, թաղի խուժանի միջամտությամբ, որոնցից կեսը՝ ոստիկանի համազգեստով էր։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930