Նոյեմբերյանցի տարեցների կարծիքը հարցրեցինք Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու, նրանից ակնկալիքների վերաբերյալ:
Սերյոժա Ջանվելյան. «Թող բանկերի փողերը տա: Բայց կտա՞, որը գալիս ա, խաբում ա»:
«Ես ել եմ նույնը ցանկանում: Ես ցանկանում եմ, որ Խնայբանկում գտնվող իմ փողերը ՝ 2000 ռուբլին տա, ես շուտով 90 տարեկան եմ, շուտով էն աշխարհ գնալու իմ վախտն ա , իրենց այդպես էլ ասա՝ էն մարդն ասում ա՝ իմ դագաղի փողն եմ ուզում, ձեզնից փող չեմ խնդրում, այդքանը, իրենց նաեւ ասա՝ ինքը 27 թվի ծնված է, դագաղի փողն ա ուզում»՝ ասաց Շալիկ Անանյանը: Ռուբիկ Խաչիկյան. «Հովիկ Աբրահամյանը նոր վարչապետ ա, ցանկանում եմ, որ նա ժողովրդի համար լավ լինի: Խնայբանկում կինս 10 հազար ռուբլի ուներ, ես՝ 8 հազար ռուբլի: Ցանկանում եմ, որ մեր փողերը տան: Կինս մահացած ա, թող իր փողերն աղջկաս տան»:
Սեդրակ Վարդանյան. «Ես ցանկանում եմ, որ աշխատատեղեր բացեն, մեր ջահելները ցրվել են աշխարհով մեկ, մեր երեխեքն օտար աշխարհում են , մեր նման ծերերը թուրքի բերանին անտեր չմնան: Տանը մենակ մարդ կապրի՞, 3 աղջիկ ունեմ, Ռուսաստանում են ապրում, օտար աշխարհում, փող էլ չեն կարում ուղարկեն, ասում են՝ զոռով ենք ապրում, այնտեղ էլ խառնակ վիճակ է:«: Երկքաղաքացի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Հայկազ Բուդաղյանն էլ հավելեց. « Շատ ճիշտ , լավ կադր ընտրեցին, Հայաստանի հասարակությունը նրա հետ հույսեր է կապում, որ մեծ փոփոխություններ են լինելու, արտագաղթը կքչանա, Հայաստանում նոր աշխատատեղեր կբացվեն: Հովիկ Աբրահամյանը լավ մարդ է, իմ տեսանկյունով՝ վատ չի եղել, մարդասեր է, խորհրդարանում ինչքան իրեն ռեպլիկա են տվել, ինքը ոչ մեկին չի կոպտել, իրավիճակը հանգստացնող անձնավորություն ա»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Վայ, տատի ջան, մի քիչ համբերություն ունեցիր, դագաղ պետք չի լինելու , ազգը հողին օպերացիան կազատի այդ գլխացավանքից և բոլորը մեկում կտեղավորվի: