Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անթույլատրելի ապացույց ճանաչեց Սամվել Հովհաննիսյանի գործով ձայնագրառումները. Pastinfo.am

Ապրիլ 18,2014 20:50

Մեղադրող կողմն այսօր միջնորդեց Սամվել Հովհաննիսյանին, ով 2001-2006 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Մեղադրող կողմը պնդեց Սամվել Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի՝ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով, պատվերով դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանության նախապատրաստությունը:

Մեղադրող կողմը պնդեց նաև Ս.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ Ս.Հովհաննիսյանը կնքել է կրկնակի գործարքներ և «խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները»։

Սամվել Հովհաննիսյանը նախաքննության ու դատաքննության ընթացքում չի ընդունել մեղադրանքը՝ մասնավորապես, դատարանում հայտարարելով, որ «ոչ մի սպանության պատվեր չի եղել», իսկ Ռոբերտ Տոնոյանին «տոն է տվել», որպեսզի բացահայտվի, թե նա ում կողմից է ուղարկված:

Ռոբերտ Տոնոյանն իր հերթին դատարանում պնդել էր, որ Սամվել Հովհաննիսյանը դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել՝ հայտնելով, որ մոսկովյան պատվիրատուն դրա դիմաց 30 հազար ԱՄՆ դոլար է «վճարում». գումարը պետք է բաժանվեր Ռ.Տոնոյանի, կատարող, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանի և Սամվել Հովհաննիսյանի միջև:

Ըստ Տոնոյանի՝ ոչ ինքը, ոչ «հեղինակությունը» նպատակ չունեին կատարել պատվերը, Ա.Խուրշուդյանը  «պատվիրել» է առերևույթ համաձայնել և Սամվել Հովհաննիսյանից իմանալ, թե ով է սպանության մոսկովյան պատվիրատուն:

Այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Սամվել Հովհաննիսյանի, Արթուր Խուրշուդյանի և Ռոբերտ Տոնոյանի հեռախոսային խոսակցությունների  ձայնագրառումները և դրանց վերաբերյալ փորձագետի եզրակացությունն օգտագործման համար անթույլատրելի ճանաչելու մասին:

Ձայնագրառումները կատարվել էին առանց դատարանի որոշման, այսինքն՝ անօրինական էին:

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930