Այսօր նախագահականի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության բողոքի ակցիան մեկնարկելուն պես ակցիայի անդամները պահանջեցին ոստիկանությունից իրենց տրամադրել տարածք: Ոստիկանները թույլ տվեցին նախաձեռնության անդամներին դուրս գալ փողոցի մի մաս, սակայն երթեւեկությունը չդադարեց:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եկավ նախաձեռնության անդամներին լսելու: Նա նշեց, ինքն ընդամենը երեք օրվա վարչապետ է եւ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության առաջարկներին ծանոթ է, ապա առաջարկեց` համագործակցել. «Փողոցը այսպիսի հարցեր քննարկելու տեղ չէ»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ասաց, որ փոխհամագործակցության կգնան միայն իրենց պահանջների կատարումից հետո:
Փոքր տարածքի պատճառով նախաձեռնության անդամները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ շարունակելու են բողոքի ակցիան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ