Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյանը՝ ՕԵԿ-ին. «Իրենց կոմֆորտ չլինի, հետո էլի մտնեն ընդդիմադիր դա՞շտ, դա բարոյական չի»

Ապրիլ 18,2014 20:30
Myasnik Malxasyan

«Չի կարող քաղաքական ուժը մի օր իշխանություն լինել, մյուս օրը ընդդիմություն: Չէ, չեմ պատկերացնում»,- ապրիլի 18-ին Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ընդդիմադիր դաշտում պատկերացնո՞ւմ եք ՕԵԿ-ին՝ այսպես պատասխանեց ՀԱԿ դաշինքի անդամ, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:

Նրա խոսքերով՝ «Բա ընդդիմադիր դաշտում էին, էդ հո բան չի, ժողովուրդը հո խաղալի՞ք չի իրանց համար, որ երբ ուզենան այս ժողովրդին բառերով խաբեն, կերակրեն, հետո այնտեղ իրենց կոմֆորտ չլինի, հետո էլի մտնեն ընդդիմադիր դա՞շտ: Իմ կարծիքով, դա բարոյական չի: Չնայած հիմա ոչ մի բանի վրա էլ չպիտի զարմանանք»:

Մեր հարցին՝ հնարավոր չի՞ իսկապես դառնան ընդդիմություն, սկսեն քննադատել Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը՝ Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց. «Ինչ ասեմ, էս ժողովուրդն այնքան բան է տեսել, ընենց բաներ է տեսել, որ հիմա էլ իրենք պիտի գան ընդդիմություն… Ո՞նց պիտի փրկեն իրենց դեմքը: Չնայած դեմքը փրկելու խնդիր էլ չկա, այդտեղ բարոյականության խնդիր կա: Ժողովրդին այսօր բերել հասցրել են օրհասական վիճակի: Անհասկանալի է դրանց պահվածքը, ինչ են անում, ինչ են ուզում: Դուք համոզվա՞ծ եք, որ արդեն վերջնական որոշել են ընդդիմադիր դառնան: Չե՞ք հիշում դրանց ներկայացուցիչը 2008-ի միտինգին մի օր առաջ ինչ հայտարարեց, մի օր հետո ինչ դարձան:

Հարցին՝ իշխանական բուրգը ճաքե՞ր է տալիս, թե՞ սա էլ է Սերժ Սարգսյանի սցենարը՝ ՕԵԿ-ին մտցնել ընդդիմադիր դաշտ՝ Մյասնիկ Մալխասյանը պատասխանեց,. «Ես չգիտեմ, կարող է: Ամեն ինչ սպասելի է: «Օրինաց երկիրը» արդեն այդքան հետաքրքիր էլ չի, թե որտեղ կլինի: Այսօր մի հատ կարեւոր խնդիր ունենք՝ պետք է կասեցնել արտագաղթը, որովհետեւ աղետալի վիճակ է: Մենք մոտենում ենք Ցեղասպանության 100-ամյակին, երկրից հեռացածների մեծ մասը, համոզված եղեք, որ չեն վերադառնալու: Մենք այսօր առաջին հերթին պիտի ազգովի մտածենք այդ խնդիրը լուծենք: Թե չէ «Օրինաց երկիրը» ինչ կդառնա..,կարեւոր չի: Ինքը դարձել է արդեն, ինչ պիտի դառնար: Կարծում եմ, այդքան չարժի էլ ուշադրություն դարձնել այդ անդեմ, անձեւ կուսակցությունների վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930